Մենք բոլորս բարի պատերազմ ենք վարում

«Երբ որ ջրերիցն անցնես, Ես քեզ հետ եմ, և եթե գետերով, նրանք քեզ չեն ողողի, երբ որ գնաս կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ պիտի չվառի»: Եսայի 43.2

Ես հավատում եմ, որ ստերից մեկը, որին մենք բախվում ենք, այն է, որ մենք մենակ ենք կռվում սատանայի դեմ: Սատանան սիրում է մեզ մեկուսացնել ու ստիպել մտածել, որ ուրիշ ոչ ոք չի անցնում այն բանի միջով, ինչի միջով մենք ենք անցնում:

Ճշմարտությունն այն է, որ բոլորս ենք կռվում: Դու միակը չես, ով հոգնում է: Դու միակը չես, ով հոգնում է սատանայի ստերին հակառակվելուց և նույնիսկ սեփական զգացմունքներին ընդդիմանալուց:

Ինչպես դու, այնպես էլ ես պետք է կռվենք հավատքի բարի պատերազմում: Եվ անթիվ հավատացյալներ կան, ովքեր քեզ հետ կանգնած են թշնամու դիմաց:

Ամենակարևորը, Աստված է քեզ հետ՝ յուրաքանչյուր քայլափոխի: Եսայի 43.2-ը խոստանում է, որ մենք կհաղթահարենք փորձության ժամանակները, որովհետև Ինքը՝ Աստված, գնում է մեզ հետ: Երբ անցնենք ջրերի միջով, չենք խեղդվի, երբ անցնենք կրակի միջով, չենք այրվի, որովհետև Նա մեզ հետ է:

Այնպես որ քաջալերվի՛ր: Համառորեն շարունակի՛ր պայքարը: Աստված կտա քեզ զորություն և իմաստություն քո բոլոր մարտերի համար:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, շնորհակալություն ինձ հետ լինելու համար, և շնորհակալ եմ Քո բոլոր հետևորդների համար, ովքեր նույնպես կռվում են թշնամու դեմ: Ես չեմ հավատա այն ստին, որն ասում է, թե ես մենակ եմ: Դու հավատարիմ ես միշտ մեզ հետ լինելու և մեզ օգնելու ամեն ժամանակ, երբ Քո կարիքն ունենանք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon