Մենք Սուրբ Հոգու կարիքն ունենք

Մենք Սուրբ Հոգու կարիքն ունենք

«Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը (բարեհաճությունը և հոգևոր օրհնությունը) և Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը և ներկայությունը (Սուրբ Հոգով հաղորդակցումը և բաժնեկցումը) ձեր ամենի հետ լինի, ամե՛ն» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 13.13):

Նախքան խաչվելը՝ Հիսուսը խոսեց Իր աշակերտների հետ և փորձեց պատրաստել նրանց այն կյանքին, որ ունենալու էին առանց Իրեն: Նա ասաց, որ երբ գնար, Հայրը կուղարկեր մեկ ուրիշ Մխիթարիչ՝ Սուրբ Հոգուն, Ով կապրեր նրանց մեջ, Ով նրանց խորհուրդ կտար, կօգներ, կզորացներ, կպաշտպաներ, կբարեխոսեր նրանց համար և կհանդիմաներ մեղքի ու արդարության համար: Սուրբ Հոգին մտերիմ հարաբերություններ կհաստատեր նրանց հետ, կառաջնորդեր նրանց ամբողջ ճշմարտության մեջ և կփոխանցեր այն, ինչ իրենց էր պատկանում՝ որպես Հիսուս Քրիստոսի հետ ժառանգակիցների (տե՛ս Հովհաննես 16.7-15, Հռոմեացիների 8.17):

Ինչպես տեսնում ես, Աստված ուղարկեց Սուրբ Հոգուն, որպեսզի մենք մտերիմ հարաբերություններ հաստատենք Իր հետ և կարողանանք ընդունել այն, ինչ առաջարկում է մեզ: Եթե մտադիր ենք թույլ տալու, որ Սուրբ Հոգին մխիթարի մեզ, խորհուրդ տա, սովորեցնի և անի այն, ինչ Աստված խոստացել է, ապա պետք է ուշադիր լինենք Նրա ձայնին, որովհետև մեզ հետ խոսելը այն միջոցներից է, որով Նա ծառայում, առաջնորդում և օգնում է մեզ:

Մենք Սուրբ Հոգու կարիքն ունենք, և Աստված տվել է մեզ Նրան: Մեր փոխհարաբերությունն Աստծո հետ կարող է այնքան մտերիմ և այնքան խորը լինել, որքան ցանկանում ենք: Մենք պետք է ընդամենը ժամանակ հատկացնենք Նրա հետ հաղորդակցմանը, խնդրենք Նրան խոսել և բացենք մեր սիրտը Նրա խոսքերը լսելու համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. քո փոխհարաբերությունն Աստծո հետ կարող է այնքան մտերիմ և այնքան խորը լինել, որքան ցանկանում ես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon