Մինչև ձեռքերդ չվառես, կրակից շագանակ չես հանի

Մինչև ձեռքերդ չվառես, կրակից շագանակ չես հանի

«… (Տերն) ուղարկել է ինձ կոտրած սիրտ ունեցողներին մխիթարելու և հռչակելու, որ գերիները կազատվեն, և կապյալները կարձակվեն: Նա ուղարկել է ինձ սգավորներին ասելու, որ Տիրոջ բարեհաճության ժամանակը եկել է… Բոլոր սգավորներին … նա կտա վայելչության պսակ մոխրի տեղ, ուրախության օրհնություն սուգի տեղ, տոնական փառաբանություն՝ հուսահատության փոխարեն…»: ԵՍԱՅԻ 61.1-3, AMP

Հուզական առողջացման ճանապարհին, նույնիսկ Սուրբ Հոգու առաջնորդության դեպքում, հուզական վերքերից բժշկվելու գործընթացը կարող է ավելի ցավոտ լինել, քան ֆիզիկական ցավը: Քանի որ մանկության տարիներին բավականաչափ հուզական ցավ էի վերապրել, ես հոգնել էի վիրավորվելուց: Ես փորձում էի գտնել բժշկություն՝ հետևելով Սուրբ Հոգու առաջնորդությանը, սակայն չէի կարողանում հասկանալ, թե ինչու պետք է այդ գործընթացն այդքան ցավոտ լիներ:

Տերը հայտնեց, որ ես թաքնվում էի «ցավի դռների» հետևում: Ես ստրկության մեջ էի՝ ապաստան գտնելով կեղծ անհատականության, պատրվակների ու շինծու վարքի հետևում: Ես սկսեցի հասկանալ, որ երբ մարդիկ ստրկությունից տեղափոխվում են ազատության մեջ, պետք է անցնեն ցավի միանման դռներով, որպեսզի հայտնվեն այդ դռների մյուս կողմում: Նրանք հուզական արձագանք են տալիս իրենց ցավին, երբ Տերն առաջնորդում է նրանց առերեսվելու այն հարցերին, մարդկանց և ճշմարտություններին, որոնք ցավ են պատճառել: Բարի լուրն այն է, որ հարկ չկա ինքնուրույն դեմառդեմ կանգնելու այդ ամենին: Նա մշտապես մոտ է ձեզ, և Նա կտանի ձեզ բժշկության վայր, եթե թույլ տաք Նրան:


Փա՛ռք Աստծուն, Նա բժշկում է կոտրված սիրտ ունեցողներին, բացում է բանտի դռները և ազատում գերիներին: Հարկ չկա, որ դուք ապրեք ձեր անցյալի ցավով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon