Միշտ հասանելի

Միշտ հասանելի

«…ուղիղները կբնակվեն Քո երեսի առջև» (ՍԱՂՄՈՍ 140.13):

Այն փաստը, որ Սուրբ Հոգին ապրում է մեր ներսում, ապացուցում է, որ Նա մշտապես հասանելի է և պատրաստակամ՝ խոսելու մեզ հետ և օգնելու մեզ, երբ Նրա կարիքն ունենանք: Երբ շարունակենք հոգևորապես աճել, կբախվենք գայթակղությունների, բայց Աստված տվել է մեզ Սուրբ Հոգուն, որպեսզի կարողանանք հակառակվել դրանց և սխալ որոշումների փոխարեն ճիշտ որոշումներ կայացնենք:

Այնուամենայնիվ, ոչ մի մարդ կատարյալ չէ, և մենք կարող ենք սխալներ թույլ տալ: Բայց Աստծո ներումը միշտ հասանելի է մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով: Ստանալով այս ներումը՝ մենք զորանում ենք և կարողանում առաջ գնալ Աստծո հետ: Ներումը լցնում է մեր սիրտը խաղաղությամբ, ազատ է արձակում մեզ և օգնում ավելի հստակ լսել Աստծո ձայնը:

Մենք տկարանում ենք, երբ պարտված և դատապարտված ենք զգում յուրաքանչյուր սխալի համար: Փոխանակ մեր ջանքերը վատնենք ինքներս մեր մասին վատը մտածելու վրա, ավելի լավ է ջանք թափենք զգայուն լինել Աստծո ձայնին, երբ առաջնորդի մեզ Իր հետ առավել ուժեղ և խորը փոխհարաբերությունների մեջ: Նրա ներումը և ներկայությունը մշտապես հասանելի են մեզ Սուրբ Հոգու միջոցով: Երբ այսօր փնտրես Աստծուն, քաջալերում եմ քեզ ընդունել Նրա սերը և ողորմությունը: Նրա ձեռքերը բաց են, և Նա սպասում է, թե երբ է ժամանակ անցկացնելու քեզ հետ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հիշի՛ր, Սուրբ Հոգին միշտ հասանելի է քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon