«Ուրեմն եթե Որդին ազատի ձեզ, հիրավի ազատ կլինեք »: —Հովհաննես 8.36
Քանի որ Աստված չի ստեղծել մեզ որևէ տեսակի գերության մեջ ապրելու համար, մենք կարող ենք ունենալ ազատություն՝ վայելելու այն ամենը, ինչ Աստված տվել է մեզ Քրիստոսում: Նա տվել է մեզ կյանք, և մեր նպատակը պիտի լինի այն վայելելը:
Մեր կյանքում մենք չենք կարող պարզապել ցանկանալ ազատ լինել: Մենք պետք է գործողությունների դիմենք: Անհրաժեշտ է, որ մենք հնազանդվենք Աստծո Խոսքին և հետևենք Սուրբ Հոգու առաջնորդությանը: Սա նշանակում է, որ մենք չենք կարող ուղղակի լսել կամ կարդալ Խոսքը՝ արդյունքներ ստանալու համար. մենք պետք է նաև անենք այն, ինչ Խոսքն ասում է:
Դու քո կյանքում ազատություն վայելո՞ւմ ես: Ես աղոթում եմ, որ Աստված քաջալերի քեզ գտնելու այն ազատությունը, որ քոնն է Հիսուսում: Ես ու դու կարող ենք կյանքում ազատ լինել ցանկացած խնդրից, որովհետև Նա մահացավ խաչի վրա, որպեսզի մեզ ազատ արձակի մեղքի զորությունից:
Ազատությունը քոնն է, հիմա քա՛յլ արա և վերցրո՛ւ այն: Հետևի՛ր Սուրբ Հոգուն և ազա՛տ եղիր վայելելու այն ամենը, ինչ Աստված ունի քեզ համար Քրիստոս Հիսուսում:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, Քո մեջ է իմ ազատությունը ցանկացած մեղքից, գերությունից և կեղեքումից: Ես ընտրում եմ ձեռնարկել գործողություններ իմ ազատության համար՝ իմ կյանքում հետևելով Սուրբ Հոգու առաջնորդությանը: