Նախանձոտ սեր

Նախանձոտ սեր

«Կամ թե կարծում եք՝ Սուրբ Գիրքը պարապ տե՞ղն է ասում. «Նախանձով փափագում է Հոգին, որ բնակված է մեզանում»» (ՀԱԿՈԲՈՍ 4.5):

Այսօրվա խոսքն ամփոփում է այն փաստը, որ Սուրբ Հոգին ուզում է ջերմորեն ընդունվել մեր կյանքում: Իրականում, Նա փափագում է մեզ հետ հաղորդություն ունենալ:

Այսօրվա խոսքին նախորդում է Հակոբոս 4.4-ը, որի համաձայն, երբ ավելի շատ ուշադրություն ենք դարձնում աշխարհի բաներին, քան Աստծուն, Նա նայում է մեզ՝ որպես անհավատարիմ կնոջ, որն ապօրինի սիրային հարաբերությունների մեջ է աշխարհի հետ և խախտում է Նրան տված ամուսնական երդումը: Որպեսզի հավատարիմ մնանք Իրեն, երբեմն Նա պետք է մեր կյանքից հեռացնի այն բաները, որոնք հետ են պահում մեզ Իրենից:

Եթե թույլ տանք, որ աշխատանքը կանգնի Աստծո և մեր միջև, մենք միգուցե կորցնենք այն: Եթե փողը բաժանի մեզ Նրանից, հնարավոր է՝ ստիպված լինենք սովորել, որ ավելի լավ է ապրել պակաս գումարով և որոշ բաներ չունենալ, քան օտարանալ Աստծուց: Եթե հաջողությունը կանգնում է երկնային Հոր հետ մեր փոխհարաբերության ճանապարհին, ապա հնարավոր է՝ ունենանք ոչ թե պաշտոնի բարձրացում, այլ՝ իջեցում: Եթե մեր կյանքում ընկերները զբաղեցնում են առաջին տեղը, ապա հնարավոր է՝ կորցնենք նրանցից մի քանիսին:

Բազմաթիվ մարդիկ չեն գիտակցում, որ իրենց ուզածը չեն ստանում, որովհետև իրականում Աստծուն չեն հատկացնում առաջին տեղը: Աստված նախանձոտ Աստված է. Նա ուզում է քո կյանքում զբաղեցնել առաջին տեղը: Ուրիշ տարբերակ Նա չի ընդունում:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. խնդրի՛ր Աստծուց, որ քո կյանքից հեռացնի այն ամենը, ինչը զբաղեցնում է այն տեղը, որ Իրեն է պատկանում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon