Ներում հակառակ զգացմունքների

Ներում հակառակ զգացմունքների

«Համբերի՛ր Տիրոջը և սպասի՛ր Նրան. մի՛ բարկացիր այն մարդու ճանապարհը հաջողվելիս, որ իր չար խորհուրդները կատարում է։ Դադարի՛ր բարկությունից և թո՛ղ սրտմտությունը. մի՛ բարկացիր, որ չար չգործես»: ՍԱՂՄՈՍ 37.7,8

Հավանաբար, ներման վերաբերյալ ամենամեծ թյուրըմբռնումն այն գաղափարն է, որ եթե մարդու զգացմունքները չեն փոխվել, նա չի ներել: Շատերն ունեն այս սխալ կարծիքը: Նրանք որոշում են ներել ինչ-որ մեկին, ով վիրավորել է իրենց, բայց եթե շարունակում են բարկության ու վիրավորանքի զգացումներ ունենալ, մտածում են, որ լիովին չեն ներել այդ մարդուն:

Դուք կարող եք հնազանդ լինել Տիրոջը և աստվածաշնչյան առողջ որոշումներ կայացնել, սակայն երկար ժամանակ «չզգալ» այլ կերպ, քան զգում էիք որոշումը կայացնելուց առաջ: Այստեղ է, որ հավատքը կարող է օգնել ձեզ: Դուք արել եք ձեր մասը և հիմա սպասում եք Աստծուն, որ Նա անի Իր մասը: Նրա գործն է բժշկել ձեր զգացմունքները և օգնել, որ վիրավորված չզգաք: Դուք ունեք զորություն՝ կայացնելու ներելու որոշում, բայց միայն Աստված ունի զորություն՝ փոխելու ձեր զգացմունքներն այն անձնավորության հանդեպ, որը ցավ է պատճառել ձեզ:

Բժշկությունը ժամանակ է պահանջում: Այնպես որ՝ անհամբեր մի՛ եղեք և մի՛ հուսահատվեք, եթե անմիջապես չեք «զգում», որ ամեն բան կարգին է: Աստված վերահսկում է, ու Նա հրաշալի աշխատանք է կատարում ձեր մեջ ու ձեր կյանքում:


Որոշո՛ւմ կայացրեք հնազանդվելու Աստծուն ու վստահե՛ք Նրան, որպեսզի Նա փոխի ձեր սիրտը: Վերջին հաշվով, ձեր զգացմունքները կհետևեն և կհամընկնեն ձեր որոշումներին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon