Ոչ մի սահմանափակում

Ոչ մի սահմանափակում

«Աստված կարող է խոսել այս կամ այլ կերպ» (ՀՈԲ 33.14):

Ամեն օր կարիք ունենք լսելու Աստծուց տարբեր հարցերի վերաբերյալ, բայց կյանքում լինում են ճակատագրական պահեր, երբ անհրաժեշտ է իմանալ, որ իսկապես հստակ լսում ենք Նրանից: Աստված ուզում է խոսել մեզ հետ, բայց մենք պետք է զգույշ լինենք, որ չզարգացնենք կանխակալ մտածելակերպ այն մասին, թե ինչպես է Նա խոսում մեզ հետ: Մենք չպետք է ասենք. «Ես թույլ կտամ, որ Աստված խոսի ինձ հետ Իր Խոսքի միջոցով, բայց թույլ չեմ տա, որ խոսի երազի միջոցով»: Մենք չպիտի ասենք. «Ես թույլ կտամ, որ Աստված խոսի ինձ հետ իմ հովվի միջոցով, բայց ո՛չ իմ ընկերների միջոցով»: Ինչպես արդեն նշել եմ, Աստված ունի բազմաթիվ միջոցներ մեզ հետ խոսելու համար, բայց անկախ նրանից, թե որ միջոցն է Նա ընտրում, մենք կարող ենք ապավինել Նրան՝ մեզ ուղղություն տալու համար, որովհետև Նա կատարում է Իր խոստումը:

Միշտ չէ, որ հեշտ է իմանալ՝ լսում ենք Աստծո՞ ձայնը, թե՞ մեր մտքերի կամ հույզերի: Ոմանք ասում են, որ իրենցից տարիներ են պահանջվել, մինչև սովորել են լսել Աստծո ձայնը, բայց ես կարծում եմ, որ պատճառն այն է, որ բավականին հստակ ուսմունք չի եղել այն մասին, թե ինչպես է Աստված հաղորդակցվում Իր ժողովրդի հետ: Աստված ուզում է՝ մենք իմանանք, որ Ինքը կամենում է առաջնորդել և ուղեկցել մեզ այնպես, ինչպես բարի հովիվն է առաջնորդում իր գառներին:

Աստված խոսում է բազում կերպերով, ուստի խնդրի՛ր Նրան, որ խոսի քեզ հետ, և թո՛ւյլ տուր, որ առաջնորդի քեզ այնպես, ինչպես Ինքն է նախընտրում: Մի անգամ Աստված խոսեց մարգարեի հետ ավանակի միջոցով, այնպես որ, մենք ուզում ենք անկանխակալ լինել այն հարցում, թե ինչպես է Աստված ընտրում խոսել մեզ հետ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. եղի՛ր անկանխակալ այն հարցում, թե ինչպես է Աստված խոսում քեզ հետ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon