Սխալ տեսակի «նահատակ»

«Բայց դու երբ որ ողորմություն անես, թող չիմանա քո ձախ ձեռքը, թե ինչ է գործում քո աջը»: Մատթեոս 6.3

Մենք բոլորս գիտենք, թե ինչ է նահատակը: Բոլորս լսել ենք սրտաշարժ պատմություններ հերոսական կանանց ու տղամարդկանց մասին, ովքեր մահացել են Քրիստոսի համար: Բայց կա մեկ այլ տեսակի նահատակ, ով խիզախ ու ազնվական չէ. դա մշտական տառապյալն է, որը միշտ կամենում է իր ցավը կիսել մեկ ուրիշի հետ, ով իրեն կլսի: Այս նահատակը ցանկանում է, որ բոլորը իմանան այն զոհերի մասին, որ նա անում է իր կյանքում:

«Նահատակի թակարդի» մեջ ընկնելը շատ հեշտ է: Սկզբում մենք սիրում և ծառայում ենք մեր ընտանիքներին, ընկերներին: Բայց որոշ ժամանակ անց մեր սրտերը սկսում են փոխվել, ու մենք սկսում ենք փոխարենը ինչ-որ բան ակնկալել: Վերջում մենք այլևս ծառայի սիրտ չենք ունենում: Մեր վերաբերմունքը դառնանում է, ու շուտով հայտնաբերում ենք, որ ընկել ենք ինքնախղճահարության տիղմի մեջ: Մենք դարձել ենք նահատակ:

Աստվածաշունչն ասում է տալ՝ առանց թույլ տալու, որ մեր ձախ ձեռքն իմանա, թե ինչ է աջն անում: Այլ խոսքով՝ Աստված ցանկանում է, որ ծառայենք ու ողորմություն անենք առանց մտահոգվելու՝ արդյոք մարդիկ կնկատեն կամ կճանաչեն մեզ:

Դու ընկել ես «նահատակի թակա՞րդը»: Եթե այո, խնդրի՛ր Աստծուն, որ տա քեզ Իր սիրտը, որպեսզի դու կարողանաս անշահախնդրորեն տալ՝ առանց ճանաչման արժանանալու մտահոգության:

Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, ցո՛ւյց տուր ինձ, եթե ընկել եմ նահատակի թակարդը: Ես ուզում եմ ունենալ Քո սիրտը ծառայության համար, որպեսզի կարողանամ ուրիշներին տալ այնպես, ինչպես Դու ես ուզում՝ անշահախնդրորեն և ուրախությամբ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon