Սկզբում մտածի՛ր

Սկզբում մտածի՛ր

«… դուք պետք է հանդարտ մնաք (ձեզ զսպեք) և հապճեպ ոչինչ չանեք» (ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 19.36):

Իմաստուն քայլ չէ նվիրվել որևէ գործի՝ առանց այդ մասին Աստծուց հարցնելու և Նրա պատասխանին սպասելու: Իմաստուն քայլ չէ նաև հապճեպ որևէ բան սկսելը՝ առանց մտածելու՝ պատրա՞ստ ես դրան, թե՞ ոչ: Հաճախ մենք չափից շատ պարտավորություններ ենք վերցնում և վերջում հյուծվում ու ուժասպառ ենք լինում: Իհարկե, Աստված զորացնում է մեզ Սուրբ Հոգու միջոցով, բայց չի զորացնում մեզ, որ անենք բաներ, որոնք Իր կամքի համեմատ չեն: Նա չի զորացնի մեզ՝ հիմարություն անելու համար: Երբ նվիրվում ենք որևէ բան անելու, Աստված ակնկալում է, որ պահենք մեր խոսքը և լինենք շիտակ մարդիկ: Այսօրվա խոսքում Նա խորհուրդ է տալիս, նախքան խոսելը, մտածել: Մենք պետք է հարցնենք Աստծուց, թե ինչ է մտածում այն խնդրի վերաբերյալ, որ մենք քննարկում ենք:

Սա մի դաս է, որը ստիպված եղա սովորել: Ես խանդավառությամբ որոշումներ էի կայացնում՝ առանց Աստծուց խորհուրդ հարցնելու, և վերջում միշտ դժգոհում էի իմ ժամանակացույցի համար: Աստված ստիպված եղավ բացատրել, որ եթե սկզբում փնտրեի Իրեն և հետևեի Իր առաջնորդությանը, կկարողանայի խուսափել հուսախաբությունից և լարվածությունից:

Համոզված եմ, որ դու ունես շատ հնարավորություններ՝ ներգրավվելու այնպիսի բաների մեջ, որոնցից հաճույք ես ստանում, կամ՝ որոնք կարևոր ես համարում: Պարզապես քաջալերում եմ քեզ՝ չնվիրվել որևէ բանի՝ առանց լրջորեն մտածելու և Աստծո առաջնորդությունը փնտրելու:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մտածի՛ր, նախքան կխոսես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon