Սպասե՛ք Տիրոջը

Սպասե՛ք Տիրոջը

«Որովհետև ամուր համբերություն և տոկունություն է պետք ձեզ, որ լիովին կատարեք Աստծո կամքը և ստանաք (և լիովին վայելեք) խոստմունքը»: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 10.36, AMP

Աշխարհում կան բազմաթիվ դժբախտ, չբավարարված քրիստոնյաներ զուտ այն պատճառով, որ նրանք զբաղված են՝ փորձելով իրենց ուժերով ինչ-որ բան իրականացնել, փոխանակ համբերությամբ սպասեն, որ Աստված ամեն բան իրականացնի Իր ժամանակին և Իր ճանապարհներով: Մենք շտապում ենք, բայց Աստված՝ ոչ:

Խոնարհությունն ասում է. «Աստված գիտի լավագույնը, և Նա չի ուշանա»: Հպարտությունն ասում է. «Ես պատրաստ եմ հիմա: Ես այնպես կանեմ, որ ամեն բան իմ ուզած ձևով ընթանա»: Խոնարհ մարդը համբերությամբ սպասում է. նա երկյուղում է իր մարմնի ուժով շարժվելուց: Համբերությունը կարողություն է՝ պահպանելու լավ վերաբերմունք սպասելու ընթացքում: Սակայն հպարտ մարդը հաջորդաբար ինչ-որ բաներ է փորձում, և բոլորն էլ՝ ապարդյուն: Հպարտությունը թաքնված է անհամբերության արմատներում:

Համբերությունը Սուրբ Հոգու պտուղ է, որը դրսևորվում է հանդարտ, դրական վերաբերմունքով՝ անկախ մեր կյանքի հանգամանքներից: Մի՛ կարծեք, որ կարող եք ինքնուրույն լուծել ձեր բոլոր խնդիրները կամ հաղթահարել դժվարությունները: Երբ խոնարհվում ենք Աստծո հզոր ձեռքի տակ, մահանում ենք մեր ճանապարհների և մեր ժամանակացույցի համար ու կենդանանում ենք Աստծո կամքի և Նրա ճանապարհների համար:


Միայն համբերության և տոկունության միջոցով է, որ հավատքով ստանում ենք Աստծո խոստումները:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon