Սրտի հարցեր

Սրտի հարցեր

«Ամեն զգուշությունից առավել զգուշացի՛ր քո սրտից, որ նրանից է կյանքի ելքը»: ԱՌԱԿԱՑ 4.23

Մեր սիրտը ներկայացնում է մեր միտքը և մեր հոգու խորքը: Կարևոր է, որ Աստծուն ծառայենք մաքուր սրտով: Մարդը կարող է անել ճիշտ բան, բայց ո՛չ ճիշտ սրտով: Ամասիա թագավորն այդպիսի մարդ էր: Մենք կարդում ենք, որ նա արեց ճիշտ բաներ, բայց նրա սիրտն ուղիղ չէր, հետևաբար Աստված գոհ չէր նրանից (տե՛ս Բ Մնաց. 25.2):

Մեր շարժառիթներն ազնվորեն քննելը կարող է ցավոտ լինել, բայց արժե ժամանակ հատկացնել դրան: Աստծուն սրտանց ծառայելը մոտեցնում է մեզ Նրան:

Աստվածաշունչն ասում է, որ մենք չպետք է գործենք բարի գործեր՝ մարդկանց աչքին երևալու համար, կամ աղոթենք՝ մարդկանց վրա տպավորություն թողնելու համար: Եթե այն, ինչ անում ենք, անենք Տիրոջ համար, այն ժամանակ մեր վարձքը կլինի Նրանից:

Ժամանա՛կ հատկացրեք աղոթքով նայելու այն ամենին, ինչ անում եք, և խնդրե՛ք Աստծուն, որ հայտնի ձեզ ցանկացած շարժառիթ, որ մաքուր չէ: Եթե կա այդպիսի շարժառիթ, Աստծո օգնությամբ դուք կարող եք փոխել այն: Արե՛ք ձեր գործը, քանի որ իսկապես հավատում եք, որ դա Աստծո կամքն է ձեզ համար, և արե՛ք դա Նրա փառքի համար: Երբ այդպես վարվեք, ձեր մտերմությունն Աստծո հետ ավելի կխորանա:


Աստծուն ավելի շատ հետաքրքրում է այն, թե ինչու ենք անում տվյալ բանը, քան այն, թե ինչ ենք անում: Մարդիկ տեսնում են մեր արարքները, բայց Աստված տեսնում է մեր սիրտը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon