Սրտով մաքուրները կտեսնեն Աստծուն

Սրտով մաքուրները կտեսնեն Աստծուն

«Երանի՜ նրանց (ուրախ, նախանձելի կերպով հաջողակ, հոգևորապես հաջող և երջանիկ են նրանք [այդ երջանկությունը գալիս է Աստծո բարեհաճությունը վերապրելուց և հատկապես պայմանավորված է Նրա շնորհքի հայտնությամբ՝ անկախ նրանց արտաքին պայմաններից]), որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն» (ՄԱՏԹԵՈՍ 5.8):

Եթե մենք ունենք մաքուր սիրտ, կկարողանանք հստակ լսել Աստծո ձայնը: Մենք պարզ կտեսնենք Նրա ծրագիրը մեր կյանքի համար: Մենք աննպատակ և շփոթված չենք զգա: Մեր սրտի վիճակը ամենակարևորն է Աստծո համար: Եթե սրտի ծածուկ մարդը ճիշտ դիրքում է, դա չափազանց գոհացնում է Աստծուն (տե՛ս Ա Պետրոս 3.3,4): Աստվածաշունչն ասում է, որ ամեն զգուշությունից առավել պետք է պահպանենք մեր սիրտը, որովհետև նրանից է կյանքի ելքը (տե՛ս Առակաց 4.23):

Քննի՛ր քո սիրտը, վերաբերմունքը և մտքերը՝ տեսնելու, թե արդյո՞ք կա որևէ բան, որ Աստված հավանություն չի տալիս: Ունե՞ս դառնություն կամ զայրույթ: Արդյո՞ք թույլ ես տվել, որ քննադատական կամ դատապարտության վերաբերմունքն արմատ գցի քո սրտում: Ինչպիսի՞ն է քո սիրտը՝ փափո՞ւկ, թե՞ կարծր: Արդյո՞ք բաց ես ուրիշների կարծիքի և գաղափարների համար, թե՞ փակել ես սիրտդ: Աստվածաշունչն ասում է, որ մենք պատասխանատու ենք մեր սիրտը ճիշտ վիճակում պահելու և պահպանելու համար:

Սիրտը՝ որպես ֆիզիկական օրգան, մարմնի ամենակարևոր օրգանն է: Եթե այն ախտահարվի կամ պատշաճ կերպով չաշխատի, ապա կյանքին վտանգ կսպառնա: Կարծում եմ՝ սրտի վերաբերմունքը նույնպես ամենակարևոր բանն է, որին պետք է ուշադրություն դարձնենք: Եթե թույլ տանք, որ այն ախտահարվի, ապա դա իր ազդեցությունը կթողնի մեր կյանքի որակի վրա:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. խնդրի՛ր Աստծուց, որ այսօր և ամեն օր ցույց տա սրտի այն վիճակները (սրտի վերաբերմունքը), որոնք պետք է փոխես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon