Վստահի՛ր Աստծուն ամբողջությամբ

Վստահի՛ր Աստծուն ամբողջությամբ

«Քեզ եմ վստահում, ո՛վ Տեր…» (ՍԱՂՄՈՍ 31.1):

Հիշում եմ այն ժամանակը, երբ Աստված հորդորեց ինձ թողնել իմ մշտական աշխատանքը, որով բավականաչափ գումար էի վաստակում: Նա խոսեց ինձ հետ. «Դու պետք է թողնես դա, մնաս տանը և պատրաստվես ծառայության»:

Ես անմիջապես չհնազանդվեցի Նրան, որովհետև վախենում էի թողնել աշխատանքս: Բացի այդ, ինչպե՞ս կարող էի հստակ իմանալ, որ լսում էի Աստծուց: Նա շարունակում էր այդ ուղղությամբ աշխատել ինձ հետ, ուստի փորձեցի գործարքի գնալ Նրա հետ՝ ասելով. «Ես չեմ աշխատի ամբողջ դրույքով, բայց կաշխատեմ կես դրույքով»:

Այսպիսով՝ սկսեցի աշխատել կես դրույքով, որովհետև վախենում էի Աստծուն լիովին վստահելուց: Դեյվն ու ես չունեինք այնքան եկամուտ, որքան ունեինք նախկինում, բայց ես պարզեցի, որ ավելի քիչ գումարով էլ կարող էինք ապրել: Մենք ստիպված էինք կրճատել մեր ծախսերը, բայց ի վիճակի էինք փակելու մեր հաշիվները: Ես ունեի ավելի շատ ժամանակ՝ ծառայությանը պատրաստվելու համար: Թվում էր, թե դա լավ ծրագիր էր, բայց Աստծո ծրագիրը չէր:

Ես հասկացա, որ Աստված չի ցանկանում «գործարքի» գնալ, և այդ ամենն ավարտվեց նրանով, որ ինձ ազատեցին աշխատանքից: Ես լավ աշխատող էի ու նախկինում երբեք աշխատանքից չէի ազատվել: Թեև ինձ դուր չէին գալիս այն հանգամանքները, որոնցում հայտնվել էի, սակայն, ի վերջո, հասա այնտեղ, որտեղ Աստված ցանկանում էր, որ լինեի. ես լիովին կախված էի Նրանից:

Չունենալով աշխատանք՝ ստիպված էի սովորել վստահել Աստծուն յուրաքանչյուր կարիքի համար: Վեց տարի շարունակ ամեն ամիս մենք աստվածային միջամտության կարիք ունեինք մեր հաշիվները փակելու համար, սակայն այդ ժամանակահատվածում ես շատ բան սովորեցի Աստծո հավատարմության մասին: Նա մշտապես մատակարարում էր մեզ, և այն, ինչ սովորեցինք մեր փորձառության միջոցով, հնարավորություն տվեց մեզ վստահելու Նրան այն միջոցների համար, որոնք այսօր անհրաժեշտ են միջազգային ծառայություն իրականացնելու համար: Քաջալերում եմ քեզ լիովին վստահել Աստծուն և գործարքների չգնալ Նրա հետ, որովհետև դա ապարդյուն է:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբ Աստծո հետ բանակցություններ ենք վարում, երբեք չենք հաղթում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon