Տոնե՛ք կյանքը

Կյանքը վայելելը որոշում է, որը հիմնված չէ միայն հաճելի հանգամանքների վրա:

«Սրանից լավ բան չկա մարդու համար, որ ուտի և խմի և իր աշխատանքով սիրտը զվարճացնի. բայց ես սա էլ տեսա, որ այդ բանը Աստծո ձեռքից է լինում»: ԺՈՂՈՎՈՂ 2.24

Մենք կարող ենք միապաղաղ կյանք վարել՝ աշխատելով, գործելով, ինչ-որ բաներ իրականացնելով, բայց երբեք չվայելելով այդ կյանքը: Սա վերաբերում է այն մարդկանց, որոնք չեն սովորել իսկապես ընդունել և սիրել այն կյանքը, որ Աստված տվել է իրենց:

Կյանքը վայելելը որոշում է, որը հիմնված չէ միայն հաճելի հանգամանքների վրա: Այն սրտի վերաբերմունք է, ամեն բան վայելելու որոշում, որովհետև ամեն ինչ՝ նույնիսկ փոքրիկ, թվացյալ աննշան բաներն իրենց տեղն ունեն մեր կյանքի համար Աստծո «համընդհանուր ծրագրում»:

Մեր ուրախությունը Հիսուսի մեջ է, և եթե մենք ամեն բան անում ենք Նրա հետ և Նրա համար, այն ժամանակ կարող ենք իսկապես վայելել այդ ամենը: Նույնիսկ երբ ունենք խնդիրներ, որոնց լուծման համար սպասում ենք Աստծուն, մենք կարող ենք շարունակել վայելել մեր կյանքը: Կասկածն ու անհավատությունը գողանում են ուրախությունը, բայց պարզ, մանկական հավատքն արձակում է այն ուրախությունը, որ մշտապես մեր հոգու մեջ է, որովհետև Սուրբ Հոգին է ապրում այնտեղ: Վստահե՛ք Աստծուն ամեն ժամանակ և վայելե՛ք Նրա ներկայությունը: Ձեր կյանքը նվեր է Նրանից, ուստի տոնե՛ք այն:


Դուք կարող եք ընտրել Աստծո ուրախությամբ ցնծալը և Նրա հետ վայելել ձեր կյանքի յուրաքանչյուր օրը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon