Փառաբանի՛ր, մինչև մտնես Աստծո ներկայության մեջ

Փառաբանի՛ր, մինչև մտնես Աստծո ներկայության մեջ

«Մտե՛ք Նրա դռները գոհությունով, Նրա սրահները՝ փառաբանությունով. գոհացե՛ք Նրանից և օրհնե՛ք Նրա անունը» (ՍԱՂՄՈՍ 100.4):

Կան միջոցներ, որոնք հնարավոր են դարձնում լսելու Աստծո ձայնը, և դրանցից մեկը հարգալից, անկեղծ փառաբանության և երկրպագության մեջ մտնելն է: Աստված հաճույք է ստանում, երբ Իր ներկայությունն ու զորությունը հայտնում է այն մարդկանց, որոնք իսկապես փառաբանում և երկրպագում են Իրեն: Իսկ երբ Նրա ներկայությունը և զորությունը դրսևորվում են, մենք լսում ենք Նրա ձայնը, տեսնում ենք հրաշքներ, հիվանդները բժշկվում են, մարդկանց կյանքերը փոխվում են, և տեղի է ունենում ներքին կերպարանափոխում:

Մի՞թե սա այն չէ, ինչ փափագում ես Աստծո հետ քո փոխհարաբերություններում: Երբ խոսում ես Նրա հետ և ուշադրություն դարձնում Նրա ձայնին, մի՞թե հիմնականում չես աղոթում, որ քո կյանքի որևէ բնագավառում փոփոխություն կամ վերափոխում կատարվի: Եթե Նրանից նոր աշխատանք ես խնդրում, դա փոփոխություն է: Եթե աղոթում ես, որ քո սիրելի մարդկանցից մեկը ճանաչի Տիրոջը, դա փոփոխություն է: Եթե խնդրում ես, որ Աստված ավելի շատ հայտնի Իրեն և օգնի քեզ հոգևորապես հասունանալու, դա փոփոխություն է: Եթե աղոթում ես, որ փողոցի այն կողմում ապրող պատանին դադարի թմրադեղեր օգտագործելուց, դա փոփոխություն է: Եթե խնդրում ես, որ Աստված օգնի քեզ այդքան հեշտությամբ չկորցնես հավասարակշռությունդ, դա փոփոխություն է:

Ինչի համար էլ աղոթես, աղոթքը սկսելու լավագույն ձևերից մեկը փառաբանության և երկրպագության մեջ մտնելն է: Դա կօգնի քեզ սիրտդ ուղիղ պահելու Աստծո առջև և ճանապարհ կհարթի Նրա ձայնը լսելու և փոփոխություններին պատրաստվելու համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբ կարիք ունես լսելու Աստծո ձայնը, փառաբանի՛ր և երկրպագի՛ր Նրան:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon