Փոխվելու ժամանակն է

Փոխվելու ժամանակն է

«Բայց մենք՝ ամենքս…Նրա պատկերի նման կերպարանափոխվում ենք անընդհատ ավելացող շքեղության մեջ, փառքի մի աստիճանից դեպի մյուսը, [որովհետև սա գալիս է] Տիրոջից [Ով Հոգի է]» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 3.18):

Այսօրվա խոսքը սովորեցնում է մեզ, որ մեր կյանքում պետք է գործեն թե՛ Աստծո Խոսքը, և թե՛ Աստծո Հոգին, որպեսզի մենք վերապրենք այն փոփոխությունները, որ Աստված ցանկանում է տեսնել մեր մեջ:

Ով գալիս է Քրիստոսի մոտ, փոփոխության կարիք ունի: Մենք անշուշտ չենք ուզում մնալ այնպիսին, ինչպիսին կայինք՝ նախքան Նրան ճանաչելը: Մենք կարող ենք և պիտի ցանկանանք փոխվել, բայց պետք է նաև գիտակցենք, որ ինքներս մեզ չենք կարող փոխել: Մենք պետք է լիովին ապավինենք Սուրբ Հոգու զորությանը, որպեսզի Նա խոսի մեզ հետ այն փոփոխությունների մասին, որոնք պետք է կատարվեն, ապա դրանք իրականություն դարձնի մեր կյանքում: Որպես հավատացյալներ՝ մենք պետք է համագործակցենք Նրա հետ այն աշխատանքում, որ Նա իրականացնում է մեր ներսում, բայց նաև պետք է հիշենք, որ փոփոխություն կատարողը Նա է: Շատ անգամներ Նա կխոսի մեզ հետ այն փոփոխությունների մասին, որոնք ցանկանում է կատարել մեր կյանքում, այնպես որ, մենք պետք է մեր սրտերը զգայուն պահենք Նրա ձայնին, որպեսզի կարողանանք սիրով աշխատել Նրա հետ, երբ Նա փոխի մեզ «փառքի մի աստիճանից դեպի մյուսը»:

Երբ Աստված աշխատում է մեր կյանքում, Նա խոսում է մեզ հետ տարբեր ձևերով, այդ թվում՝ մեր հոգում անհարմարության զգացում դնելով: Մենք հոգևոր անհարմարություն ենք զգում, երբ անում ենք այն, ինչ հաճելի չէ Իրեն: Ամեն անգամ, երբ Սուրբ Հոգին ցանկանում է փոփոխություն կատարել մեր մեջ կամ մեր վարքագծում, մեզ ընդամենը անհրաժեշտ է հանձնվել, և Նա կիրականացնի Իր մտադրությունը: Պարզապես ասա՛. «Ոչ թե իմ, այլ՝ Քո՛ կամքը լինի»:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ապավինի՛ր Սուրբ Հոգուն, որպեսզի Նա կատարի այն փոփոխությունները, որ անհրաժեշտ են քո կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon