Քայլ առ քայլ

Քայլ առ քայլ

«…Նա, որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը»: ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 1.6

Երբ խոսում եմ հուզական վերքերի բժշկության մասին, սիրում եմ ձեռքումս պահել իրար հանգուցած տարբեր գույների կոշկաքուղեր: Ես լսարանին ասում եմ. «Սա դուք եք, երբ սկսում եք Աստծո հետ կերպարանափոխվելու գործընթացը: Դուք ամբողջությամբ հանգուցված եք: Յուրաքանչյուր հանգույց ներկայացնում է մի խնդիր, որը ձևավորվել է այն բաներից, ինչի միջով անցել եք կյանքում: Այս հանգույցներն արձակելը և այս խնդիրները շտկելը ժամանակ և ջանքեր կպահանջեն, այնպես որ՝ մի՛ հուսահատվեք, եթե դա տեղի չի չունենա միանգամից»:

Եթե ցանկանում եք ստանալ բժշկություն և լիովին վերականգնվել, պետք է գիտակցեք, որ բժշկությունը գործընթաց է: Թո՛ւյլ տվեք, որ Աստված աշխատի ձեզ հետ և ձեր խնդիրների հետ Իր ձևով և Իր ժամանակին: Ձեր գործն է համագործակցել Նրա հետ ցանկացած բնագավառում, որ Նա կընտրի աշխատել ձեզ հետ:

Մեր ժամանակակից, ակնթարթային հասարակության մեջ մենք ակնկալում ենք, որ ամեն բան արագ և հեշտ լինի: Տերը երբեք չի շտապում ու երբեք չի հանձնվում: Երբեմն կարող է թվալ, թե որևէ առաջընթաց չեք արձանագրում: Պատճառն այն է, որ Տերը քիչ-քիչ արձակում է ձեր հանգույցները: Այս գործընթացում մենք սովորում ենք վստահել Աստծուն և զարգացնում ենք սերտ և մտերիմ փոխհարաբերություն Նրա հետ: Աստված մշտապես ավարտում է այն, ինչ սկսում է, և դուք կտեսնեք ազատություն և հաղթանակ ձեր կյանքում:


Մի՛ հանձնվեք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon