Քրիստոսի նման

Քրիստոսի նման

«Որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց Իր Որդու պատկերին կերպարանակից լինելու, որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.29

Լավագույն նպատակը, որ քրիստոնյան կարող է ունենալ, Քրիստոսին նմանվելն է: Հիսուսը Հոր արտահայտված պատկերն է, և մենք կանչված ենք հետևելու Նրա օրինակին: Նա եկավ որպես մեր հավատքի Զորագլուխ, որպեսզի Իր օրինակով ցույց տա, թե ինչպես կարող ենք ապրել: Մենք ունենք հնարավորություն՝ վարվելու մարդկանց հետ այնպես, ինչպես Հիսուսը վարվեց: Մեր նպատակն այն չէ, թե որքան հաջողակ կարող ենք լինել աշխատանքում, կամ որքան ճանաչված կարող ենք լինել կյանքում: Մեր նպատակը բարգավաճումը, հանրաճանաչությունը կամ, նույնիսկ, մեծ ծառայություն կառուցելը չէ, այլ՝ Հիսուս Քրիստոսի պատկերին կերպարանակից լինելը:

Հնարավոր չէ հասնել հոգևոր հասունության կամ նմանվել Քրիստոսին՝ առանց «ինքդ քեզ համար մահանալու»: Դա պարզապես նշանակում է՝ ասել «այո»՝ Աստծուն և «ոչ»՝ ինքներս մեզ, երբ մեր և Աստծո կամքը հակասում են: Հիսուսն Իր աշակերտներին ասաց, որ եթե ցանկանում են հետևել Իրեն, պետք է ամեն օր վերցնեն իրենց խաչը:

Քրիստոսին հետևելու և Նրան նմանվելու համար մենք ընտրում ենք մոռանալ այն, ինչ ցանկանում ենք՝ մեր ծրագրերը, մեր ճանապարհները, և փոխարենը վստահում ենք Նրան, որպեսզի ցույց տա, թե որն է Իր կամքը մեզ համար: Նա մշտապես առաջնորդում է մեզ խորը բավարարվածության և ուրախության մեջ:


Դուք Աստծո դեսպանն եք. լա՛վ ներկայացրեք Նրան:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon