Օրհնե՛ք և մի՛ անիծեք

Օրհնե՛ք և մի՛ անիծեք

«Ձեզ հալածողներին օրհնե՛ք, օրհնե՛ք և մի՛ անիծեք»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 12.14

Աստված Իր Խոսքում սովորեցնում է ներել ուրիշներին, այնուհետև օրհնել նրանց: Հռոմեացիների 12.14-ում օրհնել բառը նշանակում է «լավ խոսել ինչ-որ մեկի հասցեին»: Այն ողորմություն ցուցաբերելն է նրանց, ովքեր պարտադիր չէ, որ արժանի են դրան: Եվ մենք պետք է աղոթենք նրանց համար, որպեսզի նրանք օրհնվեն: Մենք պետք է խնդրենք, որ Աստված ճշմարտություն և հայտնություն բերի նրանց ցանկացած փոփոխության վերաբերյալ, որը պետք է ներմուծվի նրանց վերաբերմունքի մեջ և վարքագծում, ինչպես նաև օգնի նրանց պատրաստ լինելու ապաշխարության, որպեսզի ազատվեն իրենց մեղքերից:

Վրեժխնդրությունն ասում է. «Դու սխալ ես վարվել ինձ հետ, ես էլ սխալ կվարվեմ քեզ հետ»: Ողորմությունն ասում է. «Դու սխալ ես վարվել ինձ հետ, բայց ես ներելու եմ քեզ, վերականգնելու եմ քեզ և վարվելու եմ քեզ հետ այնպես, կարծես երբեք էլ չես ցավեցրել ինձ»: Ինչպիսի՜ օրհնություն է կարողանալ տալ և ստանալ ողորմություն: Տվե՛ք ողորմություն և կստանաք ողորմություն:

Ողորմությունն Աստծո հատկանիշներից է, որը երևում է այն բանում, թե ինչպես է Նա վարվում Իր ժողովրդի հետ: Ողորմությունը մոտենում է մեզ, երբ մենք արժանի ենք պատժի: Ողորմությունը բարի է մեր հանդեպ, երբ մենք արժանի ենք դատաստանի: Ողորմությունն ընդունում և օրհնում է մեզ, երբ մենք արժանի ենք լիակատար մերժման: Ողորմությունը հասկանում է մեր տկարությունները և չի դատում մեզ:

Երբ իսկապես գնահատենք այն ողորմությունը, որ Աստված ցուցաբերել է մեզ, կշտապենք այդ նույն ողորմությունը ցուցաբերել ուրիշներին:


Ներման զորությունը երբեք չի գործի, եթե ասենք, որ ներում ենք, բայց հետո շրջվենք և անիծենք վիրավորողին կամ նույն վիրավորանքը գործածենք ուրիշների դեմ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon