Միաբանությունը բերում է օրհնություններ

Միաբանությունը բերում է օրհնություններ

«Տե՛ս, ինչքա՜ն բարի և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրներն իրար հետ մեկտեղ բնակվեն… Հերմոնի շաղի պես է, որ վայր է գալիս Սիոնի սարերի վրա. որովհետև Տերն այնտեղ պատրաստեց օրհնություն և կյանք հավիտյան» (ՍԱՂՄՈՍ 133.1,3):

Երբ որոշ ժամանակ աղոթում ես ինչ-որ բանի համար և կարծես չես լսում Աստծուց, գուցե պետք է գտնես մեկին, ով քեզ հետ համաձայնության աղոթք կանի: Այդպիսի միաբանությունը հզոր հոգևոր ուժ է, և, համաձայն այսօրվա խոսքերի, դա բարի է և Աստծո օրհնությունն է պատրաստում:

Երբ երկու կամ ավելի մարդ համաձայնության է գալիս, Հիսուսը խոստանում է լինել նրանց հետ, և Նրա ներկայությունն ավելի շատ զորություն է բաց թողնում մեր կյանքում և հանգամանքներում, քան կարող ենք երբևէ պատկերացնել: Մատթեոսի 18.19,20 խոսքերում Նա ասում է. «… եթե ձեզնից երկուսը երկրի վրա միաբանվեն՝ ինչի համար, որ խնդրեն, կլինի նրանց Իմ Հորից, որ Երկնքում է։ Որովհետև, որտեղ երկու կամ երեք հոգի Իմ անունով ժողովված լինեն՝ Ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»: Աստված մեզ հետ է նաև առանձին-առանձին, բայց մեր զորությունն ավելանում է, երբ միաբանվում ենք և համաձայնության գալիս: Աստվածաշնչում գրված է, որ մեկը կարող է հալածել հազարին, և երկուսը կարող է փախցնել տասը հազարին (տե՛ս Երկրորդ Օրինաց 32.30): Ինձ դուր է գալիս այսպիսի թվաբանությունը:

Քանի որ Աստծո օրհնությունը հանգչում է միաբանության վրա, և Նրա ներկայությունը նրանց հետ է, ովքեր համաձայնության են գալիս Իր անունով, թշնամին ջանասիրաբար աշխատում է բաժանել մարդկանց, վիճաբանություն բերել փոխհարաբերություններում և անհամերաշխություն ու գժտություն սերմանել մարդկանց մեջ: Մենք պետք է հասկանանք միաբանության և համաձայնության զորությունը և գործադրենք այն՝ ուրիշների հետ միասին խոսելով Աստծո հետ և ականջ դնելով Նրա ձայնին:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ թող ուրիշների հետ աղոթելը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon