Միանգամայն հեշտ է ընդունել, որ Աստված այնքան է սիրում ամբողջ աշխարհը, որ Հիսուսին ուղարկեց՝ ﬔռնելու բոլորի համար: Բայց փոքր-ինչ դժվար է հավատալ, որ եթե նույնիսկ դուք ﬕակ անձը լինեիք երկրի վրա, Աստված այնքան է սիրում ձեզ, որ դարձյալ կուղարկեր Հիսուսին՝ ﬔռնելու ﬕայն ու ﬕայն ձե՛զ համար:
Մեզնից շատերը Հովհաննես 3.16 խոսքն ընդհանուր իմաստով են ընդունում. «Այո՛, ես գիտեմ, որ Հիսուսը մահացավ աշխարհի համար»: Սակայն չպետք է մտածենք« որ Հիսուսը մահացավ մարդկանց ընդհանուր խմբի համար: Հիսուսը մահացավ յուրաքանչյուր մարդու համար. Նա մահացավ ձե՛զ համար: Եթե դուք այս երկրի վրա ﬕակ անձը լինեիք, Նա կմահանար ﬕայն ձեզ համար: Նա կկրեր բոլոր չարչարանքները ձեզ համար: Աստված շատ է սիրում ձեզ: Նա սիրում է հավիտենական սիրով:
Ներբեռնել