Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հուսախաբվում ենք: Իրականում, զարմանալի կլիներ, եթե ամբողջ շաբաթվա ընթացքում հուսախաբության չբախվեինք: Եթե հուսախաբությանը ճիշտ լուծում չի տրվում, դա հուսահատության է վերածվում: Շատ քրիստոնյաներ կյանքում անկում են ապրել, որովհետև չեն իմացել, թե ինչպես վարվեն հուսահատության պահին: Այն ամայությունը, որ նրանք ապրում են, շատ հավանական է, որ սկսվել է ճիշտ լուծում չստացած փոքր հուսահատությունից: Հիսուսը բժշկում էր նրանց, ովքեր սատանայի կողﬕց հարստահարված էին: Հուսահատված, ընկճված և ավերված կյանքով ապրելն Աստծո կամքը չէ: Երբ հուսահատվում ենք, պետք է սովորենք վերականգնվել, որպեսզի չհայտնվենք հուսախաբված վիճակում, իսկ հետո կործանվենք: Երբ սովորենք հուսալ ու վստահել Ժայռին` Հիսուսին, և հակառակ կանգնենք սատանայի հարձակումներին, կարող ենք ապրել Տիրոջ ուրախությամբ և խաղաղությամբ և լինենք հուսախաբություններից ազատ:
Ներբեռնել