Մեզ համար, որպես Հիսուս Քրիստոսով հավատացյալների, շատ կարևոր է վախից ազատագրվելը, և դա շատ օգտակար է մեր հոգևոր ժառանգությունն ստանալու համար: Եթե նույնիսկ վախենում ենք, կարող ենք առաջ շարժվել և գործել, քանի որ Աստված մեզ հետ կլինի և կպաշտպանի: Նա մեզ կօգնի, կգնա մեր առջևից՝ պատերազմելու մեզ համար, ազատագրելու և հաղթանակ տալու, եթե հնազանդվենք Իրեն: Եթե զգում եք, որ ձեր կյանքում բաց եք թողել որոշ առիթներ՝ վախի պատճառով, կարող եք սովորել, թե ինչպես հաղթել վախին և ապրել այն բարգավաճող կյանքը, որ Աստված ծրագրել է ձեզ համար:
Ներբեռնել