Հույս դժվարին ժամանակներում

Գուցե բախվել եք անկանխատեսելի դժբախտության և չգիտեք, թե ինչպես ի մի բերեք շատ բաներ և շարունակեք կյանքը։ Կամ, գուցե, առողջական խնդիր ունեք և բժշկի դիմելու հնարավորություն չունեք։ Ես գիտեմ, որ այնքա՜ն մարդիկ են գոյատևում՝ առանց միջոցների, նույնիսկ չիմանալով, թե ինչպես են կերակուր հայթայթելու։

Երբ մենք անասելի դժվարություններով ենք անցնում, կարող ենք հանձնվելու ևամեն ինչ թողնելու գայթակղություն ունենալ։ Այնուամենայնիվ, լավագույնը, ինչ կարող ենք անել, Աստծուն վստահելն է և լիառատ հույս ունենալը։ Սակայն, իրականում, ի՞նչ է հույսը։

Հույսը վստահ ակնկալիք է, որ ինչ-որ լավ բան է տեղի ունենալու։ Այն սերտորեն կապված է մեր հավատքի հետ՝ այն ամենի հետ, ինչին հավատում ենք։ Երբ մենք համարձակվում ենք հավատալ, հույսը
հեղեղում է մեր կյանքը՝ ուրախության և խաղաղության հետ միասին։

Թշնամին ուզում է, որ մենք անհույս լինենք։ Նա ձգտում է համոզել մեզ, որ ամեն ինչ կորած է, ևայլևս ոչինչ չի բարելավվելու։ Բայց Աստված ցանկանում է, որ մենք հույսով լցվենք, հավատանք Նրան և մեծ բաների սպասենք Նրանից։ Իրականում, Աստվածաշունչն ասում է, որ Նա «հույսի Աստված» է, Ով լի է ողորմությամբ և նոր սկիզբ է տալիս (տե՛ս Հռոմեացիների 15.13)։

 

Ներբեռնել
Հույս դժվարին ժամանակներում
Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon