Կանգնե՛ք այն բանի վրա, ինչը, գիտեք, որ ճիշտ է

«Սա քեզ ցույց տրվեց, որ գիտենաս, թե Եհովան է Աստված. չկա մի ուրիշը՝ բացի Նրանից»: ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ 4.35

Գիտելիքի պակասը վախ է առաջացնում, բայց վստահ և հաստատուն գիտելիքը հեռացնում է վախը և բերում է ուժ ու քաջություն: Թույլ տվեք օրինակ բերել:

Տարիներ առաջ մի գիշեր, անկողնում պառկած, լսեցի տարօրինակ աղմուկ, որը գալիս էր տան ինչ-որ հատվածից: Որքան երկար էի լսում, այնքան ավելի էի սարսափում: Վերջապես, վախից ցնցվելով, դուրս եկա անկողնուց՝ տեսնելու, թե ինչ էր կատարվում: Ես ստիպված եղա ծիծաղել, երբ հայտնաբերեցի, որ աղմուկի պատճառը սառույցի կտորներն էին, որոնք սառույց պատրաստող սարքից ընկնում էին սառցամանի մեջ: Սովորաբար դրանք աղմուկ չեն հանում, բայց այս անգամ, չգիտես ինչու, աղմուկ էին հանում: Քանի որ չգիտեի, թե ինչն էր այդ աղմուկի պատճառը, ես անտեղի վախենում էի:

Ահա թե ինչպես են մարդիկ հաճախ զգում կյանքում: Նրանք չգիտեն, որ Աստված սիրում է իրենց, որ Նա իրենց հետ է և ապահովել է այն ամենով, ինչի կարիքն ունեն, ուստի վախեցած են շատ բաներից: Նրանք վախենում են, երբ լսում են տնտեսական դժվարությունների մասին: Նրանք տագնապում են, երբ լսում են, որ ինչ-որ մեկը չի սիրում իրենց: Սարսափում են, երբ բացասական լուր են լսում երեկոյան լրատվությամբ:

Եթե դուք գիտեք, թե Ով է Աստված, և ով եք դուք Քրիստոսում, վախը տեղ չի ունենա ձեր կյանքում: Անկախ նրանից, թե ինչպիսին է իրավիճակն արտաքուստ, դուք կունենաք խաղաղություն ձեր սրտում, հաստատուն վստահություն, որը կհամակի ձեր կյանքի բոլոր բնագավառները:


Երբ աշխարհի օտար ձայները փորձեն լցնել ձեզ վախով, վստա՛հ եղեք, որ Աստված ձեզ հետ է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon