«Մենք համոզված ենք և գիտենք, որ [Աստծուն ունենալով որպես գործընկեր] բոլոր բաները գործակից են լինում դեպի բարին նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են [Նրա] մտադրությունների և նպատակի համաձայն» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.28):
Երբ Աստված խոսում է մեզ հետ, և մենք հնազանդվում ենք, դա հավատքի դրսևորում է: Հաճախ կյանքում չեն լինում հանգամանքներ, որոնք կօգնեն մեզ հասկանալու՝ ճի՞շտ ենք վարվում, թե՞ ոչ: Այդ դեպքում մենք ստիպված ենք լինում գործել հավատքով: Մենք ստիպված ենք լինում քայլ անել՝ հավատալով, որ հետևում ենք Աստծուն: Մենք ստիպված ենք լինում գործել՝ հավատալով, որ լսել ենք Նրա ձայնը: Աստծո հետ փորձառությունը հրաշալի ուսուցիչ է, և հաճախ մենք երբեք չենք իմանա՝ ճի՞շտ ենք, թե՞ սխալ, մինչև «քայլ չանենք ու չպարզենք»:
Երբեմն կարող ենք սխալ լինել: Հնարավոր է՝ սխալ գործենք: Սխալվելու միտքը կարող է վախեցնել մեզ, այդ պատճառով մենք հաճախ մտածում ենք. «Ավելի լավ է ապահով լինել, քան հետո զղջալ»: Բայց եթե այդպիսի մոտեցում ունենանք, շուտով մեզ դժբախտ կզգանք: Եթե Աստված ասել է առաջ շարժվել, ու ոչինչ չենք արել, մենք ոչ միայն դժբախտ կլինենք, այլև կապրենք ձանձրալի, աննկատ կյանքով: Մենք փափագում ենք ունենալ արկածային կյանք, բայց վախը կպահի մեզ դրա ուրախությունը ճաշակելուց:
Ես հայտնաբերել եմ, որ եթե մեր սիրտն ուղիղ է, և մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի սովորենք լսել Աստծուց, Նա կպատվի մեր ջանքերը և մեր հնազանդության քայլերը: Եթե մենք շարժվենք մանկան վստահությամբ և հնազանդվենք այն ամենին, ինչին, հավատում ենք, որ Նա ասել է մեզ անել, ապա նույնիսկ ամեն բան ճշգրտորեն չանելու դեպքում Աստված մեր սխալները բարիին գործակից կդարձնի:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված ամեն բան բարիին գործակից է անում քեզ համար: