
ՆՈՐ ԿՅԱՆՔ
Դուք դժգո՞հ եք ձեր կյանքից։ Եթե այո, ապա դուք միայնակ չեք։ Մարդկանց մեծամասնությունը հոգնած, սպառված, դատարկ ևանլիարժեք է զգում։ Ոմանք փորձել են կրոնը՝ հուսալով փարատել այդ զգացմունքները, բայց է՛լ ավելի են ծանրաբեռնվել անկյանք ևանտրամաբանական կանոններով, որոնք չեն կարողացել պահել։ Եթե դուք փորձել եք կրոնը, դա չի նշանակում, որ ընտրել եք Աստծուն՝ որպես լուծում ձեր կյանքի դատարկության, հիասթափության և մեղքի զգացումի համար։ Եթե դուք կարիք ունեք սիրված զգալու, եթե ձեզ պետք է ընկեր, եթե անհրաժեշտ է, որ ձեր մեղքերը ներված լինեն, ևեթե դուք ցանկանում եք ապագա ունենալ… ձեր պատասխանը Հիսուս Քրիստոսն է։ Նա սպասում է, որ տա ձեզ նոր կյանք և դարձնի լիովին նոր ստեղծագործություն։

Օգնի՛ր ինձ. ես վախենում եմ
Աստված չի ցանկանում, որ վախենանք, քանի որ վախը մեզ արգելում է ընդունել և անել այն ամենը, ինչ Նա է ծրագրել մեզ համար:
Միտքը կռվի դաշտն է
Քո մտքի դաշտում պայքար է մղվում։ Բայց բարի լուրն այն է, որ Աստված քո կողմից է։
Ասա՛, որ սիրում եմ նրանց
Շատ մարդիկ հավատում են, որ Աստված սիրում է աշխարհը, Հիսուսին, բայց դժվարությամբ են հավատում, որ Նա սիրում է նաև իրենց: Աստծո Խոսքն ուսուցանում է, որ Աստված սիրում է նրանց այնքա՜ն շատ, որքան Հիսուսին:
Անմիջական զրույց Միայնակություն
Դու մենակ չես: Աստված քեզ հետ է:
Օգնի՛ր ինձ. Ես Հուսախաբված եմ
Երբ սովորենք հուսալ ու վստահել Ժայռին` Հիսուսին, և հակառակ կանգնենք սատանայի հարձակումներին, կարող ենք ապրել Տիրոջ ուրախությամբ և խաղաղությամբ և լինենք հուսախաբություններից ազատ:
Օգնի՛ր ինձ. Ես ընկճված եմ
Շատերն ընկճվածության հետ կապված խնդիրներ ունեն: Բայց բարի լուրն այն է, որ Հիսուսը կարող է ոչ ﬕայն բուժել ընկճվածությունը, այլ նաև ընդﬕշտ ազատագրել դրանից: