Աստված հոգ է տանում ձեզ համար

Աստված հոգ է տանում ձեզ համար

«Ձեր ամբողջ հոգսը (մտահոգությունները, անհանգստություններն ու տագնապները մեկընդմիշտ) Նրա վրա գցե՛ք, որովհետև Նա սիրով հոգ է տանում ձեզ համար և ուշադիր է ձեր հանդեպ»: Ա ՊԵՏՐՈՍ 5.7, AMP

Անհանգստությունը, մտահոգությունը և հոգսը չունեն դրական ազդեցություն մեր կյանքի վրա: Դրանք չեն լուծում մեր խնդիրները: Դրանք չեն օգնում, որ ունենանք քաջառողջություն, և խոչընդոտում են Աստծո Խոսքի մեջ մեր աճը:

Ճանապարհներից մեկը, որով սատանան գողանում է Աստծո Խոսքը մեր սրտից, հոգսերի միջոցով է: Աստվածաշունչն ասում է, որ մեր հոգսերը պետք է գցենք Աստծո վրա, որն արվում է աղոթքով: Մենք չենք կարող ինքներս հաղթահարել մեր խնդիրները. մենք դրա համար չենք ստեղծված: Մենք ստեղծված ենք Աստծուց՝ Նրան ապավինելու, մեր մարտահրավերները Նրա առջև բերելու և թույլ տալու, որ Նա օգնի մեզ հաղթահարելու դրանք:

Կյանքի հոգսերը մեզ վրա վերցնելը խելամիտ չէ: Հոգսը պահելը հպարտության դրսևորում է: Դրանով մենք ցույց ենք տալիս, որ ինքներս կարող ենք լուծել մեր խնդիրները և Տիրոջ կարիքը չունենք:

Մենք ցուցաբերում ենք մեր խոնարհությունը՝ Աստծուն ապավինելով: Անհանգստանալը, մտահոգվելը և հոգս անելը չեն խոսում Աստծուն ապավինելու մասին, այլ հաստատում են, որ մենք փորձում ենք ինքներս հոգ տանել մեզ համար:

Աղոթե՛ք ամեն ինչի համար և ոչնչի համար մի՛ անհանգստացեք: Դուք ավելի շատ կվայելեք կյանքը:


Անհանգստանալը նման է ճոճաթոռի վրա ճոճվելուն. այն ձեզ զբաղված է պահում և ոչ մի տեղ չի տանում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon