Ի՞նչ ես ակնկալում

Ի՞նչ ես ակնկալում

«Բարի է Տերը նրանց հանդեպ, ովքեր հույսով և ակնկալիքով սպասում են Իրեն, ովքեր որոնում են Իրեն» (ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3.25):

Երբ աղոթում ենք և Աստծուց խնդրում այն, ինչ ուզում ենք կամ ինչի կարիքն ունենք, դրանից հետո պետք է ակնկալությամբ սպասենք: Մենք պետք է հույսով լեցուն լինենք. հույսը ինչ-որ լավ բանի ուրախ և վստահ սպասումն է: Մանկության և պատանեկության տարիներին մշտապես հիասթափություն վերապրելով՝ իմ կյանքը նմանվեց Առակաց 15.15-ում նշված թշվառի օրերին: Վատ կանխազգացումները չէին լքում ինձ: Մեծ մասամբ ես սպասում էի վատ լուրերի: Ես կարծում եմ, որ շատերը վախենում են լավ բանի սպասելուց, որովհետև չեն ցանկանում կրկին հիասթափվել: Աստված ուզում է, որ բոլորը համառորեն լավ բաներ ակնկալեն Իրենից, որովհետև Ինքը բարի է:

Մի՛ եղիր պասիվ: Պասիվ մարդը նա է, ով ուզում է, որ լավ բաներ կատարվեն, բայց չի պատրաստվում որևէ բան անելու: Նա սպասում է, որ ինչ-որ բան տեղի ունենա: Թեև այսօրվա խոսքում մեզ հորդորվում է սպասել, բայց նաև շեշտվում է, որ ակնկալիքով սպասենք: Ես սիրում եմ բարձրաձայն դավանել Աստծո Խոսքը, մինչ սպասում եմ, որ Աստված գործի իմ անունից: Այն հիշեցնում է Նրա խոստմունքները և քաջալերում ինձ: Աստծո Խոսքը լի է ստեղծարար զորությամբ, և երբ հավատքով հռչակում ենք այն, դա հավասարազոր է սերմ ցանելուն, որը կբերի պտուղ:

Եթե աղոթել ես և տեսնում ես, որ ավելի երկար ես սպասում պատասխանին, քան ծրագրել էիր, անհամբեր դառնալու փոխարեն, շնորհակալությո՛ւն հայտնիր Աստծուն, որ Նա գործում է: Մի՛ ընկիր դժգոհության և տրտունջի թակարդը: Ուրախացի՛ր և վստա՛հ եղիր, որ քո պատասխանը ճանապարհին է:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ հուսահատվիր: Աստված գործում է, և դու շուտով կտեսնես արդյունքները:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon