«Տիրոջը վստահի՛ր (հենվիր, ապավինիր և վստահ եղիր) և բարի՛ արա, որպեսզի բնակվես երկրում և կերակրվես Նրա հավատարմությամբ, իսկապես դու կկերակրվես»: —Սաղմոս 37.3, AMP
Մեզանից շատերը չափից շատ ժամանակ են տրամադրում՝ փորձելով պարզել, թե ինչպես կարող են իրենց համար օրհնություն ձեռք բերել: Մարդիկ երբեմն իրենց ամբողջ կյանքն անցկացնում են՝ ձգտելով իրագործել այն, ինչ, իրենց կարծիքով, կարևոր է՝ երբեք չվստահելով Աստծուն կամ թույլ չտալով Նրան առաջնորդել իրենց: Վերջում նրանք հայտնվում են ընկճված և անբավարար վիճակում:
Սաղմոս 37.3-ն ասում է. «Վստահի՛ր Տիրոջը և բարի՛ արա…»: Աստված չի ստեղծել մեզ, որպեսզի եսասեր լինենք կամ կենտրոնանանք անընդհատ ինքներս մեզ օգնելու վրա: Նա ցանկանում է, որ մենք բարի սերմ ցանենք՝ ուրիշներին օգնության ձեռք մեկնելով: Իսկ բարի գործելը մեծ բավարարվածություն է բերում, որովհետև հրաշալի ես զգում, երբ կարողանում ես փոփոխություն բերել: Այն նաև Աստծո համար դուռ է բացում քեզ ավելի հզոր ձևով օրհնելու համար:
Վստահի՛ր Աստծուն, որ Նա ճիշտ օրհնություններ կբերի քո կյանքում: Մինչ սպասում ես Նրա կատարյալ ժամանակին, զբաղվի՛ր ուրիշներին օգնելով: Դու թեթևություն կզգաս, երբ անընդհատ չմտածես ինքդ քո մասին:
Երբ զբաղված լինես բարի գործերով, Աստված հավատարմորեն կօրհնի քեզ ու կլրացնի քո կարիքները:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես չեմ ուզում ապրել եսասիրական, եսակենտրոն կյանքով: Ես վստահում եմ Քեզ, որ ճիշտ օրհնություններ կբերես իմ կյանքի մեջ, մինչ ես զբաղված եմ բարի գործերով՝ օրհնելով և օգնելով նրանց, ում Դու առաջնորդում ես: