Աստված կարող է և կայուն է

«Հիսուս Քրիստոսը նույն է երեկ և այսօր և հավիտյան»: —Եբրայեցիների 13.8

Իմ ամուսինը՝ Դեյվը, մեծ օրինակ է այն մարդու, ով մշտապես ապրում է խաղաղության և կայունության մեջ: Նա հաճախ հիշեցնում է ինձ այն ժայռի մասին, որի անունն է Հիսուս:

Հասկանում ես, ինչպես ամուր ժայռ, Հիսուսը մնում է անփոփոխ: Եբրայեցիների գրքի հեղինակն ասում է, որ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան:

Ես պայքարում էի, որպեսզի ապրեի այն նույն խաղաղությամբ և կայունությամբ, ինչպիսին Դեյվն ուներ: Մի օր երջանիկ էի, հաջորդ օրը՝ ընկճված: Ի վերջո ես գիտակցեցի, թե ինչն էր Դեյվին այդպես խաղաղ դարձնում. նա վստահում է անփոփոխ Աստծուն: Նա գիտի, որ ինչ էլ լինի, Աստված մնալու է նույնը:

Աստվածաշունչը մեզ ասում է, որ մեր Տեր Աստվածը, ով մեզ հետ է ամեն ժամանակ, Զորավոր է (տե՛ս Սոփոնիա 3.17), զորավոր՝ օգնելու մեզ հաղթել և ապրել Իր անփոփոխ Խոսքով ու Հոգով:

Մեր Աստված կարող է…և կայուն է: Ինչո՞ւ այսօր չվստահել Նրան: Երբ գիտակցում ես, որ ինչ էլ լինի, Աստված մնում է նույնը, և քո կյանքը հիմնում ես Նրա անփոփոխ էության վրա, կարող ես վայելել այն մշտական, հանդարտ բերկրանքը, որ Նա փափագում է քեզ տալ: Ինչո՞ւ չսկսել այսօր:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, Դու կարող ես և կայուն: Դու միակ հաստատունն ես այս կյանքում: Ես գիտեմ, որ ինչ էլ պատահի, կարող եմ հենվել Քեզ վրա և վստահել Քո անփոփոխ էությանը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon