Մի՛ վախեցիր և հետևի՛ր Սուրբ Հոգուն

«Մի՛ վախենար, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ վեհերիր, որովհետև  Ես քո Աստվածն եմ. Ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ…»: —Եսայի 41.10

Այս խոսքը մեծ քաջալերանք է Սուրբ Հոգով խիզախ և համարձակ լինելու համար: Անշուշտ մենք չենք ցանկանում Աստծո կամքից կամ Նրա ժամանակից դուրս որևէ բան անել, սակայն երբ Աստված շարժվում է, մենք չենք կարող վախենալ Նրա հետ շարժվելուց: Սատանան մեր մտքին ու զգացմունքներին վախ է բերում, երբ Սուրբ Հոգին փորձում է մեզ առաջնորդել դեպի նոր ուղղություն: Նա փորձում է օգտագործել վախը՝ մեզ ետ պահելով Աստծո հետ առաջ շարժվելուց:

Եսայի 41.10-ն ասում է. «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ»: Եթե դու վախեցել ես ինչ-որ բանից ու ցանկանում ես վախից ազատ լինել, ի վերջո կգա ժամանակը, երբ ստիպված կլինես դեմառդեմ կանգնել վախին ու չփախչել նրանից: Պարզապես բռնի՛ր Հիսուսի ձեռքը, ընդունի՛ր, որ Նա քեզ հետ է, և արա՛ դա: Մի՛ վախեցիր, որովհետև Նա քեզ հետ է:

Եթե դու քո կյանքի այդ խաչմերուկներից մեկում ես, թո՛ւյլ տուր քեզ քաջալերել առաջ գնալ: Սարսափահար կանգնած մի՛ մնա, այլ բռնի՛ր Նրա ձեռքը և առա՛ջ գնա: Հիշի՛ր, Աստված ցանկանում է քեզ ազատել քո բոլոր վախերից:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես ուզում եմ հետևել Քեզ, ուր էլ առաջնորդես: Օգնի՛ր ինձ լինելու խիզախ և համարձակ, որպեսզի կարողանամ Քեզ հետ առաջ շարժվել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon