Սուրբ Հոգին մեզ հաղթանակ է տալիս մեր զգացմունքների հանդեպ

«Եվ Ես Հորը կաղաչեմ, և ուրիշ Մխիթարիչ (Խորհրդատու, Օգնական, Բարեխոս, Պաշտպան, Զորացնող և Հենարան) կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան»: —Հովհաննես 14.16, AMP

Մեր՝ համար մեկ թշնամին զգացմունքներն են: Մենք հակված ենք առաջնորդվելու զգացմունքներով, սակայն պիտի գիտակցենք, որ զգացմունքներն անկայուն են և օրեցօր փոխվում են: Մենք պետք է զգույշ լինենք, որ չհետևենք յուրաքանչյուր մտքի, որ ծագում է մեր գլխում, որովհետև մեր մտքերն ու զգացմունքները մեզ ճշմարտությունը չեն թելադրում:

Օրինակ՝ շատ մարդիկ ընկճված են, որովհետև չեն կարողանում դեմառդեմ նայել ճշմարտությանը, բայց Սուրբ Հոգին եկել է, որ հայտնի մեզ ճշմարտությունը: Մենք պետք է դեմառդեմ նայենք ճշմարտությանը և պատասխանատվություն ստանձնենք գործողություններ ձեռնարկելու, այլ ոչ թե պատճառաբանություններ բերենք և մեղադրենք ուրիշներին մեր խնդիրների համար: Երբ այդպես ենք վարվում ու խնդրում Աստծուն օգնել մեզ, ծանրության ոգին թողնում է մեզ, ու մենք թեթև ու ազատ ենք զգում:

Դու կարող ես հաղթանակ վերապրել քո զգազմունքների հանդեպ՝ հանձնվելով Սուրբ Հոգուն և հնազանդվելով այն ճշմարտությանը, որ Նա հայտնում է: Հիսուսն ուղարկեց Նրան, որպեսզի Նա լինի մեր Մխիթարիչը, Խորհրդատուն, Օգնականը, Բարեխոսը, Պաշտպանը, Զորացնողը և Հենարանը ու մնա մեզ հետ հավիտյան:

Գոհություն Աստծուն, որ հարկ չկա, որ մենք հիասթափվենք, հուսահատվենք, ճնշվենք, ընկճվենք կամ վհատվենք: Սուրբ Հոգին մեզ հաղթանակ է տալիս մեր զգացմունքների հանդեպ:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, ես չեմ կարող ինքնուրույն վերահսկել իմ զգացմունքները և վարքը: Շնորհակալություն, որ օգնում ես ինձ՝ Քո զորությամբ առաջնորդելով դեպի հաղթանակ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon