Աստված անձնապես ճանաչում է քեզ

Աստված անձնապես ճանաչում է քեզ

«Որովհետև դեռ բնավ խոսք չկա իմ լեզվի վրա. ահա, ո՛վ Տեր, Դու ամենը գիտես» (ՍԱՂՄՈՍ 139.4):

Քանի որ մենք որպես անհատ ենք հարաբերություն հաստատում Աստծո հետ, ինչը և Նրա ցանկությունն է, որպես անհատ էլ աղոթում ենք Նրան: Նույնիսկ ուրիշների հետ աղոթելիս չենք կորցնում մեր անհատականությունը. մենք պարզապես միացնում ենք մեր սրտերը և միաձայն աղոթք բարձրացնում: Ես հավատում եմ, որ ընդհանուր աղոթքների ժամանակ Աստված ավելի շատ ցանկանում է, որ մեր սրտերը միաբանվեն, քան մեր մեթոդները միանման լինեն:

Երբ ասում ենք. «Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ աղոթել», մենք խնդրում ենք, որ Նա սովորեցնի մեզ աղոթել այնպես, ինչպես բնորոշ է միայն մեզ, որպեսզի մեր աղոթքները հեշտությամբ և բնականորեն արտահայտեն մեր էությունը: Աղոթքի սենյակ մտնելիս չպետք է թողնենք մեր անհատականությունը դռան մոտ: Մենք պետք է մոտենանք Աստծուն այնպես, ինչպես կանք, և հնարավորություն տանք Նրան վայելելու այն յուրահատուկ ընկերակցությունը, որ Նա ցանկանում է ունենալ յուրաքանչյուրիս հետ: Մենք պետք է մոտենանք Աստծուն մեր ուժեղ և թույլ կողմերով, ինքնատիպությամբ և այն ամենով, ինչով այդպես հրաշալիորեն տարբերվում ենք աշխարհի մյուս մարդկանցից: Աստծուն հաճելի է հանդիպել մեզ հետ հենց այնտեղ, որտեղ կանք, Նա հաճույք է ստանում մեզ հետ անձնական փոխհարաբերություններ հաստատելուց, և Նրան բավականություն է պատճառում այն, որ կարողանում է օգնել մեզ դառնալու այնպիսին, ինչպիսին ցանկանում է, որ լինենք: Մենք լցվում ենք նոր ուժով և թարմությամբ, երբ գիտակցում ենք, որ կարող ենք մոտենալ Աստծուն այնպիսին, ինչպիսին կանք, և հանգստանալ Նրա ներկայության մեջ:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. Աստծուն մոտենալուց առաջ կարիք չկա «դիմահարդարվելու»:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon