«Եվ նոր մարդին հագնեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է՝ ճշմարտության արդարությունով և սրբությունով»: —Եփեսացիների 4.24
Անցյալում ցավոտ ու ծանր բաներ վերապրելուց հետո Աստված ցանկանում է, որ դու վայելես քո կյանքի յուրաքանչյուր օրը: Սակայն սա տեղի չի ունենա, մինչև չվճռես ձեռք բերել ու պահել այն առատության կյանքը, որը գնվեց Հիսուսի մահվան և հարության միջոցով: Բայց սատանան միշտ կփորձի խլել այն:
Հիսուսն ասաց. «Գողը չի գալիս, բայց միայն որ գողանա և սպանի և կորցնի. Ես եկա, որ կյանք ունենան, և էլ ավելի ունենան» (Հովհաննես 10.10): Հիսուսը եկավ այս երկիր ու մահացավ մեզ համար, որպեսզի մենք առատության կյանք ունենանք:
Դու նոր արարած ես այն կյանքով, որ Նա տալիս է քեզ: Դու չպիտի թույլ տաս, որ անցյալում քեզ հետ կատարված բաները շարունակեն ազդել Քրիստոսում քո նոր կյանքի վրա: Իբրև նոր արարած Քրիստոսում՝ դու կարող ես նորոգել քո միտքը՝ համաձայն Աստծո Խոսքի, իսկ քո զգացմունքները կարող են բժշկվել ու վերականգնվել: Աստծո բարի ծրագրերը կարող են բացահայտվել, երբ դու ապրես այն նոր էությամբ, որ Հիսուսը գնել է քեզ համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ընտրում եմ ամեն օր եռանդուն կերպով հագնել այն նոր էությունը, որ Հիսուսը գնել է ինձ համար: Ես վերածնվել եմ Քրիստոսում. ես ուրախ, խաղաղ և լիարժեք արարած եմ Քեզանում: