Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես

Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես

«Որովհետև ամբողջ օրենքն այս մեկ խոսքում է կատարվում. քո ընկերոջը քո անձի պես սիրի՛ր» (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 5.14):

Աստված ուզում է մեզ հետ խոսել շատ բաների մասին, բայց կարևոր թեմաներից մեկը մեր փոխհարաբերությունն է այլ մարդկանց հետ: Աստված սիրում է մեզ, և Նա ցանկանում է, որ սիրենք ինքներս մեզ առողջ, հավասարակշռված ձևով ու թույլ տանք, որ Իր սերը մեր միջոցով հոսի դեպի ուրիշները:

Աստծուց լսելու քո որոնումներում հորդորում եմ քեզ աղոթել, որ Նա մշտապես խոսի քեզ հետ և իմաստություն տա քո փոխհարաբերությունների վերաբերյալ:

Փոխհարաբերությունները մեծ տեղ են գրավում մեր կյանքում, և եթե չունենանք լավ փոխհարաբերություններ, մեր կյանքի որակը կվատանա:

Այս առավոտ ես աղոթում էի իմ ամուսնու համար և հարցնում Աստծուց, թե ինչ կարող եմ անել նրա համար: Հանկարծ միտք ծագեց, որ խոհանոցի սեղանին երկտող թողնեմ, որը նա կտեսներ, երբ կգար նախաճաշելու: Երկտողում գրեցի հետևյալ խոսքերը. «Բարի լո՜ւյս, Դե՛յվ… ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ»: Ներքևում մի ժպիտ նկարեցի և դրեցի ստորագրությունս: Ես հավատում եմ, որ երկտող թողնելու գաղափարն Աստծուց էր, և այդ փոքրիկ բանն անելու իմ հնազանդությունն ամրացրեց մեր փոխհարաբերությունը:

Սկսի՛ր աղոթել քո բոլոր փոխհարաբերությունների համար: Առանձին-առանձին բե՛ր դրանք Աստծո առջև և խնդրի՛ր Նրանից ցույց տալ, թե ինչ կարող ես անել դրանք բարելավելու համար: Սովորաբար մենք մտածում ենք, թե մարդի՛կ ինչ պետք է անեն մեզ համար, բայց եթե հետևենք սիրո օրենքին, ավելի շատ կմտահոգվենք նրանց համար, քան մեզ համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. խնդրի՛ր Աստծուց ցույց տալ, թե ինչպես կարող ես բարելավել քո փոխհարաբերությունները:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon