Պարզ, հավատքով լեցուն աղոթք

Պարզ, հավատքով լեցուն աղոթք

«Եվ դուք կկանչեք Ինձ և կգնաք ու աղոթք կանեք դեպի Ինձ, և Ես կլսեմ ձեզ»: ԵՐԵՄԻԱ 29.12

Երբեմն երբ պարզ աղոթք ենք անում՝ Աստծուն ներկայացնելով մեր կամ մեկ ուրիշի կարիքը, մտածում ենք, որ պետք է անենք կամ ասենք ավելին: Բայց ես հայտնաբերել եմ, որ երբ աղոթում եմ այն, ինչ Սուրբ Հոգին դրել է իմ սրտում՝ մարմնի թելադրանքով որևէ բան չավելացնելով, աղոթքը շատ հստակ է լինում և ոչ անպայմանորեն երկար:

Երբ ժամանակ ենք հատկացնում Աստծուց գոհանալու կամ Նրանից որևէ բան խնդրելու համար, մեր միտքն ասում է. «Դա այնքան էլ երկար չէ, կամ այնքան էլ պերճախոս չէ: Դու պետք է աղոթես ավելի բարձր և ավելի քրտնաջան, եթե իսկապես ցանկանում ես, որ Աստված լսի քեզ»:

Շատ անգամներ մենք կարծում ենք, որ մեր աղոթքներով պետք է տպավորություն գործենք Աստծո կամ ուրիշների վրա, և այդ ժամանակ է, որ զրկվում ենք այն բավականությունից, որ պետք է ստանանք հավատքի պարզ աղոթքից: Երբ ապրում ենք Աստծո հետ սերտ հաղորդակցության մեջ, մենք կարող ենք ասել, թե ինչ կա մեր սրտում, և հավատանք, որ Նա լսում է մեզ և Իր ժամանակին ու Իր ձևով հոգ կտանի այդ ամենի համար:

Պարզության ձգտելու հարցում լավ օրինակ են երեխաները: Լսե՛ք երեխայի աղոթքը, և դա արմատապես կփոխի ձեր աղոթքի կյանքը:


Թո՛ղ ձեր աղոթքը պարզ լինի, և դուք ավելի կվայելեք այն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon