Պահպանի՛ր զգայուն խղճմտանք

Պահպանի՛ր զգայուն խղճմտանք

«Եվ Հոգին հայտնի ասում է, թե հետին ժամանակներում ոմանք հավատքից կհեռանան… ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը տաղված է» (Ա ՏԻՄՈԹԵՈՍ 4.1,2):

Այսօրվա սուրբգրային հատվածում խոսվում է մարդու «տաղված» կամ «այրված» խղճմտանքի մասին: Եթե վերքն այրում են, այն դառնում է սպիացած հյուսվածք, որն անկարող է որևէ բան զգալու: Նույնպես, երբ մարդկանց խղճմտանքը տաղվում է, այն կարծրանում և անզգայանում է: Տարիներ տևող անձնական ցավը և անհնազանդությունը կարող են փափկեցնելու փոխարեն քարացնել մեզ, բայց Աստծո շնորհքով կարող ենք փոխվել: Մենք ուզում ենք զգայուն լինել Աստծո հանդեպ, որպեսզի կարողանանք անմիջապես զգալ, երբ ցավեցնում ենք ուրիշներին կամ անհնազանդ լինում Աստծուն:

Խնդրի՛ր Աստծուց փափուկ սիրտ և զգայուն խղճմտանք, որպեսզի զգայուն լինես Նրա հանդեպ և այն աշխատանքի, որ Նա իրականացնում է քեզ հետ: Եթե գիտես մարդկանց, որոնց սրտերը քարացել են անձնական ցավից կամ Աստծո հանդեպ անհնազանդությունից, աղոթի՛ր նաև նրանց համար: Հրաշալի է, երբ կարողանում ենք անմիջապես հասկանալ, որ մեր վարքագիծը հաճելի չէ Աստծուն: Շնորհակա՛լ եղիր Աստծուց ամեն անգամ, երբ զգում ես, որ Նա աշխատում է քեզ հետ, և շարունակի՛ր համագործակցել Սուրբ Հոգու հետ, որպեսզի խղճմտանքդ զգայուն պահես Նրա հանդեպ: Մենք կարող ենք Նրանից ներողություն խնդրել և անմիջապես փոխել մեր վարքագիծը. «Հա՛յր, ես աղոթում եմ ինձ համար և իմ սիրելիների համար, որոնց խղճմտանքը տաղվել, կարծրացել և այրվել է: Ես խնդրում եմ, որ մեզնից հեռացնես այդ կարծրությունը: Խնդրո՛ւմ եմ, փափկեցրո՛ւ մեր սրտերը: Տո՛ւր մեզ զգայուն սիրտ, որը կարձագանքի Քո առաջնորդությանը, որպեսզի կարողանանք անմիջապես հասկանալ, թե ինչ ես ասում և ինչ ես ցանկանում, որ անենք, Հիսուսի՛ անունով, ամե՛ն»:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ունեցի՛ր ամուր վճռականություն, բայց՝ փափուկ սիրտ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon