Դու երբեք մենակ չես

Դու երբեք մենակ չես

«Եվ քո առաջից գնացողը նույնը Ինքը՝ Եհովան է, Նա քեզ հետ է լինելու, Նա քեզ չի թողի և քեզ չի ձգի. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր»: —Երկրորդ Օրինաց 31.8

Տրտմությունն ու միայնակությունը խոշոր խնդիրներ են, որ ծառանում են մարդկանց առջև: Այս երկուսը հաճախ միասին են հանդես գալիս, որովհետև մարդիկ տրտմում են միայնակ լինելուց: Մեր ծառայության մեջ մենք հաճախ ստանում ենք աղոթքի խնդրանքներ այն մարդկանցից, ովքեր պայքարում են միայնակության դեմ:

Աստծո Խոսքը հստակ ասում է, որ մենք մենակ չենք: Նա ցանկանում է ազատել, մխիթարել և բժշկել մեզ: Բայց երբ կյանքում հանդիպում ես ցավոտ կորուստների, կարող ես տեսադաշտից բաց թողնել այս պարզ ճշմարտությունը:

Սատանան ցանկանում է, որ դու հավատաս, թե դու մենակ ես: Նա ուզում է, որ դու հավատաս, որ ոչ ոք չի հասկանում, թե ինչպես ես դու զգում, բայց նա ստախոս է: Բացի այն, որ Աստված քեզ հետ է, Քրիստոսում քո եղբայրներից ու քույրերից շատերը հասկանում են, թե ինչ մտավոր ու հուզական ապրումների մեջ ես դու (տե՛ս Բ Կորնթացիների 1.3-4):

Այժմ դու մենակ չես ու երբեք էլ մենակ չես լինի՝ անկախ այն բանից, թե ինչի առջև ես կանգնում:

Միգուցե դու շատ բան չես հասկանում, երբ ցավի մեջ ես, ու կորստյան ցավը սողոսկում է քո հոգու մեջ, սակայն իմացի՛ր ու կառչի՛ր այս մեկ ճշմարտությունից. Աստված սիրում է քեզ, ու Նա լավ ապագա ունի քեզ համար: Հուսա՛ Նրան և վստահի՛ր, որ Նա քո սուգը ուրախության կվերածի (տե՛ս Եսայի 61.1-3):


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ կարող միշտ տեսնել ճշմարտությունը իմ տրտմության ու միայնակության մեջ, սակայն ես գիտեմ, որ Դու երբեք ինձ չես թողնի: Օգնի՛ր ինձ հիշելու, որ Դու մոտ ես ու տո՛ւր ինձ այնպիսի քրիստոնյա ընկերներ, ովքեր կքաջալերեն ինձ Քեզ ավելի շատ փնտրելու:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon