
«Որովհետև նա, ինչպես որ իր սրտում հաշիվներ անող է, այնպես է»: — Առակաց 23.7
Այս խոսքը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ինքներս մեր մասին առողջ, դրական մտքեր ունենալը: Դու չես կարող սիրել կյանքը, եթե միշտ բացասական մտքեր ես մտածում: Եթե պայքարում ես այդ բանի հետ, ես քաջալերում եմ քեզ որոշում կայացնել ու փոխել քո մտածելակերպը: Ես հայտնաբերել եմ, որ դրական մտածող դառնալու լավագույն ճանապարհը Աստծուց շատ օգնություն խնդրելն է, այն էլ՝ հաճախ:
Սա իրականում բացասականությունից ազատվելու ամենադժվար մասն է, այսինքն՝ ընդունել, որ դա խնդիր է, և Աստծուց օգնություն խնդրել: Բայց հենց դա անես, հաղթանակ կունենաս, որովհետև, Աստվածաշնչի համաձայն, դու նոր արարած ես Քրիստոսում (տե՛ս Բ Կորնթացիների 5.17):
Շատ մարդիկ վախենում են հույսից, որովհետև կյանքում շատ ցավ են վերապրել: Նրանց փիլիսոփայությունն այսպիսին է. «Եթե ես չակնկալեմ, որ որևէ լավ բան կպատահի, ես չեմ հիասթափվի, եթե դա տեղի չունենա»:
Ահա, թե ինչպես էի ես մտածում: Ես շատ հիասթափությունների էի հանդիպել ու վախենում էի դրական լինելուց: Երբ սկսեցի ուսումնասիրել Խոսքը և վստահել Աստծուն ինձ վերականգնելու համար, ես հասկացա, որ իմ բացասական մտքերը պիտի հեռանային:
Մենք պետք է դրական մտքեր ունենանք յուրաքանչյուր իրավիճակում: Եթե դու անցնում ես դժվարության միջով, ակնկալի՛ր, որ Աստված իրերը կպտտի հօգուտ քեզ: Որպես քրիստոնյա՝ ժամանակն է, որ պայքարես քո մտքերի դեմ, որովհետև քո գիտակցությունն ինքնաբերաբար համաձայնության չի գա Աստծո ծրագրերի հետ:
Ես քաջալերում եմ քեզ ժամանակ անցկացնել՝ քննելու Նրա խոսքը և համեմատելու այն քո մտքերի հետ: Տո՛ւր Աստծուն ժամանակ՝ օգնելու քեզ, որ քո մտքերը համահունչ դառնան Նրա մտքերին: Նա ցույց տվեց ինձ ինչպես լինել ավելի դրական անձնավորություն, ու քեզ նույնպես ցույց կտա, թե ինչպես լինես այդպիսի անձնավորություն:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ընդունում եմ, որ պայքարում եմ բացասական մտքերի դեմ ու Քո օգնության կարիքն ունեմ: Իմ խոսքերը համահունչ դարձրո՛ւ Քո Խոսքին: Յուրաքանչյուր իրավիճակում հիշեցրո՛ւ ինձ, որ Դու ամեն բան կպտտես հօգուտ ինձ: