«…ոչ ոք (էականորեն և կատարյալ բարոյապես )բարի (լավը)չէ, բացի միայն մեկից՝ Աստծուց»: —Մարկոս 10.18, AMP
Անիրատեսական սպասումները կարող են արագորեն գողանալ մեր խաղաղությունն ու ուրախությունը: Սովորաբար մենք ցանկանում ենք կատարյալ օր ունենալ՝ կատարյալ մարդկանցով, ուզում ենք կատարյալ երջանիկ լինել մեր փոքրիկ կատարյալ աշխարհում, սակայն մենք բոլորս գիտենք, որ դա իրականություն չէ: Իրականում, միայն Աստված է կատարյալ, իսկ մնացածս՝ կառուցման գործընթացի մեջ ենք:
Սատանան գիտի, թե ինչն է գողանում մեր խաղաղությունը, և նա մեզ ստիպում է վրդովվել, երբ մեր անիրատեսական սպասումները խորտակվում են:
Տարիներ շարունակ թույլ տալով սատանային գողանալ իմ ուրախությունը՝ ի վերջո ես հասկացա. կյանքը կատարյալ չէ, և կպատահեն բաներ, որոնք մենք չէինք ծրագրել ու որոնց միջով չէինք ցանկանա անցնել: Իմ նոր վերաբերմունքը դարձավ այսպիսին. «Օ՜, այդպիսին է կյանքը»: Ես հայտնաբերեցի, որ եթե ես թույլ չտամ, որ այդ բաները տպավորություն թողնեն ինձ վրա, ապա դրանք չենք կարողանա ընկճել ինձ:
Յուրաքանչյուր ոք ստիպված է գործ ունենալ անհարմարությունների հետ, սակայն մենք կարող ենք լուծել դրանց հարցը և խուսափել վատ վերաբերմունքից: Այսօր հիշի՛ր, որ միայն Աստված է կատարյալ ու սովորի՛ր վստահել Նրան: Նա միշտ կարող է քեզ անցկացնել հիասթափեցնող հանգամանքների միջով՝ զորացնելով և օգնելով պահպանել քո խաղաղությունը:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, միայն Դու ես կատարյալ: Ես այնքան ուրախ եմ, որ նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ ու հանգամանքները ձախողվում են, Դու երբեք չես ձախողվում: Փոխանակ հույսս դնելու այնպիսի բաների վրա, որոնք կհիասթափեցնեն ինձ՝ ես ընտրում եմ խաղաղության կյանքը, որը միայն գալիս է հույսս Քեզ վրա դնելուց: