Ազատ մտահոգությունից

Ազատ մտահոգությունից

«Ուրեմն, հոգս մի՛ արեք՝ ասելով, թե ինչ պիտի ուտենք, կամ՝ ինչ պիտի խմենք, կամ՝ ինչ պիտի հագնենք։ …Որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը պետք է ձեզ»: ՄԱՏԹԵՈՍ 6.31,32

Անհանգստությունը համակում է մեզ վախով և մտահոգությամբ՝ ստիպելով մտածել. «Ի՞նչ կլինի, եթե բավականաչափ չունենամ: Ինչպե՞ս եմ ուրիշ աշխատանք գտնելու: Ի՞նչ կլինի, եթե այս կամ այն բանը չհաջողվի»: Այլ կերպ ասած՝ «ի՞նչ եմ անելու, եթե Աստված չհասնի ինձ օգնության»:

Երբ անվստահ ենք զգում որևէ հարցում, Աստծո խոստումները հռչակելու փոխարեն, հաճախ խոսում ենք մեր անհանգստությունների և հուսախաբությունների մասին, ինչը միայն սաստկացնում է դրանք և ուռճացնում մեր խնդիրները:

Անհանգստությունն ու մտահոգությունն այն բաներն են, որ մարդիկ վերապրում են, երբ չգիտեն, որ ունեն երկնային Հայր, Ով անվերապահորեն սիրում է իրենց: Բայց դուք և ես գիտենք, որ ունենք երկնային Հայր, Ով մոտ է մեզ և խոստացել է ապահովել այն ամենով, ինչի կարիքն ունենք: Կարևոր է, որ հիշենք սա և գործենք հավատքով՝ վստահելով Աստծուն ամեն օր: Քանի որ անհանգստանալու գայթակղություն ենք ունենում, չի նշանակում, որ պետք է անհանգստանանք:

Հիսուսը հավաստիացնում է, որ ձեր երկնային Հայրը գիտի ձեր բոլոր կարիքները՝ նույնիսկ նախքան Նրանից խնդրելը: Ուստի՝ ինչո՞ւ անհանգստանաք: Փոխարենը՝ նախապես շնորհակալություն հայտնեք Աստծուն ձեր կյանքում Նրա մատակարարման համար:


Սկզբում փնտրենք Աստծո թագավորությունը և Նրա արդարությունը, և այն ամենը, ինչի կարիքն ունենք, կավելանա մեզ (տե՛ս Մատթ. 6.33):

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon