Աղոթել Աստծո աղոթքները

«Այլ, ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են Իմ ճանապարհները ձեր ճանապարհներից, և Իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից» (ԵՍԱՅԻ 55.9):

Կարծում եմ, պատճառներից մեկը, որ աղոթքում երբեմն անբավարարված ենք զգում կամ ունենում ենք այնպիսի զգացողություն, որ չենք ավարտել աղոթքը, այն է, որ մենք չափազանց շատ ժամանակ ենք անցկացնում՝ պարզապես կենտրոնանալով մեր աղոթքների վրա: Բայց ասեմ, կա ավելի լավ, ավելի վեհ, ավելի արդյունավետ ճանապարհ. աղոթել Աստծո աղոթքները: Անկեղծ ասած, եթե ես աղոթում եմ իմ հայեցողությամբ, ապա կարող եմ աղոթել տասնհինգ րոպե և անբավարարված զգալ, բայց եթե առաջնորդվում եմ Սուրբ Հոգով և աղոթում Աստծո ուզած կերպով, կարող եմ աղոթել երկու նախադասություն և լիովին բավարարված զգալ:

Ես պարզել եմ, որ Հոգով առաջնորդված աղոթքները սովորաբար ավելի պարզ են և կարճ, քան իմ հայեցողությամբ արված աղոթքները: Դրանք ուղիղ են, շիտակ և հստակ: Ես զգում եմ, որ առաջադրանքն ավարտված է, երբ աղոթում եմ Աստծո, ոչ թե իմ ուզած կերպով: Երբ աղոթում ենք մեր հայեցողությամբ, հաճախ կենտրոնանում ենք մարմնավոր բաների և արտաքին հանգամանքների վրա, բայց եթե առաջնորդվենք Աստծուց, ապա կաղոթենք հավիտենական բաների համար, ինչպիսիք են՝ մեր մտքերի և շարժառիթների մաքրությունը, Աստծո հետ առավել խորը փոխհարաբերությունը: Խնդրի՛ր, որ Աստված սովորեցնի քեզ աղոթել ոչ թե քո, այլ Ի՛ր աղոթքները, և դու առավել մեծ բավականություն կստանաս աղոթքից:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. աղոթի՛ր ոչ թե քո, այլ Աստծո աղոթքները:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon