Աղոթք-խնդրանքներ և հարատևություն

Աղոթք-խնդրանքներ և հարատևություն

«… չունեք, որովհետև չեք խնդրում» (ՀԱԿՈԲՈՍ 4.2):

Աստված նախատեսել է պարզ միջոց՝ ստանալու այն, ինչ ցանկանում ենք՝ առանց դժվարություններ կրելու: Այսօրվա խոսքում ասվում է, որ չունենք որոշակի բաներ, որովհետև Աստծուց չենք խնդրում: Եթե չկա աղոթք, չկա նաև աղոթքի պատասխան. հետևաբար, մենք պետք է աղոթենք և խնդրենք: Աղոթքի այն տեսակը, որի ժամանակ խնդրանքներ ենք ներկայացնում, կոչվում է աղոթք-խնդրանք, և այս աղոթքը շատ կարևոր է, որովհետև Աստված ոչինչ չի անում երկրագնդի վրա, մինչև որևէ մեկը չի աղոթում և չի խնդրում: Մենք համագործակցում ենք Նրա հետ աղոթքի միջոցով: Աղոթքը պարզապես միջոց է հոգևոր ոլորտում Նրա հետ գործակից լինելու և ֆիզիկական ոլորտում արդյունքներ տեսնելու համար: Աղոթքը՝ Երկնքի զորությունը բերում է երկիր:

Եթե մեր աղոթքներն անմիջապես չեն պատասխանվում, գուցե խնդրում ենք այն, ինչն Աստծո կամքը չէ, կամ, գուցե, Աստված է հապաղում պատասխանել, որովհետև Նա զորացնում է մեր հավատքը և օգնում զարգացնելու մեր հոգևոր մկանները՝ սովորեցնելով լինել համբերատար և տոկուն:

Մենք պետք է աղոթենք Աստծուն և մեր խնդրանքները հայտնի դարձնենք Նրան, այլ ոչ թե փորձենք ինքներս ամեն բան իրականացնել: Մենք նաև պետք է վստահենք Նրա իմաստությանը, քանի որ Նա գիտի ինչպես և երբ պատասխանել: Աղոթքը դուռ է բացում Աստծո համար, բայց սեփական ջանքերով ինչ-որ բանի հասնելը միայն հուսախաբ է անում մեզ և խանգարում Աստծուն: Նա սպասում է, որ խնդրենք և վստահենք Նրա ճանապարհներին ու ժամանակներին: Երբ այդպես վարվենք, Նա զորավոր կերպով կգործի մեր կյանքում:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված ուզում է քեզ համար անել ավելին, քան կարող ես պատկերացնել, ուստի, համարձա՛կ խնդրիր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon