Ամենամեծ նվերը, որ կարող ես տալ

«Ուրեմն ողորմած եղե՛ք, ինչպես ձեր Հայրն էլ ողորմած է»: —Ղուկաս 6.36

Սա ամենացնցող բանն է: Որքան շատ եմ մտածում այս մասին, այնքան ապշում եմ: Այն տալիս է օրհնություններ, որոնց չես արժանացել և պահում է պատիժը, որին արժանացել ես: Սա միանշանակ ամենամեծ նվերն է, որ կարող ես որևէ մեկին տալ:

Այս նվերը կոչվում է ողորմություն: Հիսուսը եկավ երկիր և մեզ ողորմություն շնորհեց, ուստի մենք էլ պիտի սովորենք ողորմություն շնորհել ուրիշներին:

Քրիստոսի օրինակով մենք սովորում ենք սիրել և աղոթել մեր թշնամիների համար: Մեզ ուսուցանվում է բարյացակամ լինել նրանց հանդեպ, ովքեր մեզ հետ չեն վարվում այնպես, ինչպես կցանկանայինք: Մեզ ասվում է տալ աղքատներին և անօգնականներին ու հոգ տանել նրանց համար, ովքեր երբեք չեն կարողանա մեզ ետ վճարել:

Մենք կարող ենք տալ այն մարդկանց, ովքեր ի պատասխան մեզ ինչ-որ բան կնվիրեն: Բայց մենք ավելի օրհնված ենք, երբ ընտրում ենք տալ նրանց, ովքեր չեն կարող մեզ ետ վճարել. դա է ողորմություն շնորհելը:

Ամենամեծ նվերը, որ կարող ես Աստծուն տալ, Հիսուսին ավելի նմանվելն է: Դու կարող ես դա անել՝ ուրիշների հետ վարվելով այնպես, ինչպես Նա վարվեց քեզ հետ: Տո՛ւր քեզ շրջապատողներին ամենամեծ նվերը, որը նրանք կարող են երբևէ քեզանից ստանալ, այն է՝ ողորմություն:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, շնորհակալ եմ այն ողորմության համար, որ Դու անշահախնդրորեն շնորհում ես ինձ ամեն օր: Այժմ ես ընտրում եմ այդ ողորմությունը շնորհել ուրիշներին: Ես կօգտագործեմ ամեն հնարավորություն՝ ցուցաբերելու նրանց այն ողորմությունը, որ Դու շնորհել ես ինձ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon