Ամեն ժամանակ

Ամեն ժամանակ

«Տիրոջը կօրհնեմ ամեն ժամանակ. Նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի»: ՍԱՂՄՈՍ 34.1

Մենք պետք է հավատանք և վստահենք Աստծուն ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ՝ մշտապես: Աստծո օգնությամբ մենք կարող ենք սովորել ապրել հավատքից՝ հավատք՝ վստահելով Տիրոջը թե՛ լավ, թե՛ դժվար ժամանակներում: Հեշտ է վստահել Աստծուն, երբ ամեն բան լավ է, բայց երբ իրավիճակները մարտահրավերային են, և մենք որոշում ենք վստահել Աստծուն, այդ ժամանակ է, որ իսկապես կերտվում է մեր բնավորությունը:

Սաղմոս 34.1-ը քաջալերում է օրհնել Տիրոջը ամեն ժամանակ: Կան մի քանի այլ սուրբգրային խոսքեր, որոնցում մատնանշվում են բաներ, որոնք պետք է անենք ամեն ժամանակ. հակառակվել սատանային, հավատալ Աստծուն, սիրել ուրիշներին ոչ թե այն ժամանակ, երբ հարմար է կամ մեզ լավ ենք զգում, այլ՝ մշտապես:

Գայթակղությունը մեր կյանքի հաճախակի այցելուներից է, և քանի դեռ այս երկրի վրա ենք, պետք է կարգավարժենք մեր հույզերը, տրամադրությունը և լեզուն, որպեսզի մնանք կայուն, հանդարտ և խաղաղ՝ անկախ իրավիճակից կամ հանգամանքներից: Դա հնարավորություն է տալիս մեզ լինելու սերտ հաղորդակցության մեջ Աստծո հետ և քայլելու Նրա Հոգու ուրախությամբ:


Քանի որ դուք կարող եք ընտրել ձեր մտքերը, երբ կասկածներ են առաջանում, կարող եք սովորել ճանաչել դրանք և ասել. «Ո՛չ, շնորհակալություն», և շարունակել հավատալ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon