Ամեն օրը նոր օր է

Ամեն օրը նոր օր է

«Սա այն օրն է, որ Տերն արավ, թող ցնծանք և ուրախ լինենք սրանում»: —Սաղմոս 118.24

Աստված ուզում է, որ մենք ուրախություն ունենանք մեր սովորական, առօրյա կյանքում, նույնիսկ ամենավատ օրերին:

Իմ կյանքում կային ժամանակներ, երբ ես վախով էի նայում յուրաքանչյուր օրվան: Ես միայն մտածում էի մեր հանգամանքների մասին. ինչպե՞ս էինք ես ու Դեյվը վճարելու հաշիվները կամ անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ էր: Երբեմն ես ուզում էի վերմակը քաշել գլխիս ու մնալ անկողնում:

Ես այնպես էի պարուրվում անհանգստության մեջ, որ բաց էի թողնում գլխավորը. Աստված նոր օր էր ստեղծել, ու Նա ստեղծել էր այն, որպեսզի ես կարողանայի վայելել այն:

Ամեն օրը լցված է ամենատարբեր իրավիճակներով, որոնք կարող են վրդովել քեզ, օրինակ, մեքենայի բանալիները կորցնելը կամ խցանման մեջ մնալը: Բայց դու կարող ես ընտրել լինել խաղաղ և վերահսկելի այդ ամենի մեջ:

Երբ մեր միտքը հեռացնում ենք մեզանից և մեր հանգամանքներից ու մեր ուշադրությունը կենտրոնացնում Աստծո և ուրիշներին սիրելու վրա, մենք ընտրում ենք մի վերաբերմունք, որը պատվում է Նրան և հնարավորություն տալիս նայելու ամեն օրվան՝ իբրև մի նոր հիասքանչ նվեր Աստծուց:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, շնորհակալություն նոր օրվա նվերի համար: Կյանքում վհատեցնող բաների վրա կենտրոնանալու փոխարեն՝ ես ընտրում եմ լինել խաղաղ Քո մեջ և ուրախանալ ու ցնծալ դրանով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon