Ամեն օր մահանալ «ես»-ի համար

«Երդվում եմ ձեր վրա ունեցած պարծանքովս, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն ունեմ, թե ես ամեն օր մեռնում եմ»: —Ա Կորնթացիների 15.31

Եսասիրությունը ձեռքբերովի վարքագիծ չէ. մենք ծնվում ենք դրանով: Բայց երբ ընդունում ենք Հիսուսին՝ որպես մեր Տիրոջ, Նա գալիս է ապրելու մեր հոգու մեջ, ու երբ մենք սովորում ենք «մեռնել «ես»-ի համար» ու հետևել Սուրբ Հոգու առաջնորդությանը, այդ ժամանակ կարողանում ենք հաղթահարել եսասիրությունը: Այն միգուցե ամբողջովին չի վերանում, սակայն Արարիչը, ով ապրում է մեր մեջ, օգնում է մեզ հաղթահարելու այն ամեն օր (տե՛ս Գաղատացիների 5.16):

Ես չեմ հաղթահարել եսասիրությունն ամբողջությամբ ու կասկածում եմ, որ որևէ մեկն արել է դա: Նույնիսկ Պողոս առաքյալը՝ երբևէ ապրած մեծագույն քրիստոնյաներից մեկը, դժվարություն ուներ եսասիրությունը հաղթահարելու գործում: Ոչ եսասեր կյանքով ապրել սովորելը նրա համար ճանապարհորդություն էր, ինչպես մնացած բոլորի համար: Նա ասում էր, որ ստիպված է ամեն օր մեռնել «ես»-ի համար:

Մենք կանչված ենք նույն կյանքի համար, որովհետև չենք կարող ապրել եսասիրական կյանքով ու ակնկալել, որ փոփոխություններ կլինեն: Մենք պետք է ամեն օր մահանանք «ես»-ի համար: Սովորաբար հեշտ չէ դա անել, սակայն Աստված միշտ կտա մեզ Իր շնորհքը անելու ճիշտը, երբ ապավինենք Իրեն: Եվ ճշմարտությունն այն է, որ ոչ եսասեր կյանքով ապրելը լավագույն ճանապարհն է ամեն օր ավելի շատ արդարություն, ուրախություն և խաղաղություն ունենալու համար:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես կատարյալ չեմ, սակայն գիտեմ, որ կարող եմ ամեն օր մահանալ «ես»-ի համար, երբ տաս ինձ զորություն դա անելու: Ցո՛ւյց տուր ինձ ինչպես հաղթահարել եսասիրությունը, որպեսզի Դու կարողանաս Քո կյանքն ապրել իմ միջոցով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon