Այդքան էլ բարդ չէ

Այդքան էլ բարդ չէ

«Որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ այս սարին ասի՝ Վե՛ր կաց և ծովն ընկի՛ր, և իր սրտում չերկմտի, բայց հավատա, թե ինչ որ ասում է, կլինի նրան, կլինի, ինչ որ ասի»: ՄԱՐԿՈՍ 11.23

Մարդիկ մտածում են, որ կյանքը բարդ է, բայց հաճախ մենք ենք բարդացնում այն, ինչ կարիք չկա բարդացնելու: Աստծո համար ապրելն ամենևին էլ բարդ չէ:

Մտածե՛ք այն պարզ, հասարակ մոտեցման մասին, որ երեխան ունի կյանքի նկատմամբ: Երեխաները զվարճանում են և բավականություն ստանում՝ անկախ ամեն ինչից: Նրանք ուրախ են և անհոգ։ Եվ նրանք հավատում են այն ամենին, ինչ իրենց ասում են: Նրանց էությունն է ամբողջովին վստահել և ամեն օր վայելել կյանքը:

Որքան մոտենում ենք Աստծուն, այնքան մանկական կարող ենք լինել: Իհարկե, Աստված կամենում է, որ մենք հասունանանք մեր վարքագծում, բայց նաև ցանկանում է, որ ունենանք վստահության և ապավինության վերաբերմունք Իր հանդեպ, որն իր բնույթով պարզ է և մանկական: Երբ Աստված խոսում է ձեր սրտին, կամ՝ երբ որևէ խոսք եք կարդում Աստվածաշնչում, կարող եք պարզապես ասել. «Ես վստահում եմ Աստծուն և հավատում եմ, որ դա ճշմարիտ է»: Ահա այդքան պարզ:

Եթե Աստված ասում է, որ կօգնի, որ բարգավաճեմ, ես վստահում եմ Նրան և հավատում եմ, որ դա ճիշտ է: Եթե Աստված ասում է, որ կբժշկի ինձ, ես վստահում եմ Նրան և հավատում, որ դա ճիշտ է: Եթե Աստված ասում է, որ կօգնի ինձ ներելու նրանց, ովքեր վիրավորել են ինձ, ես վստահում եմ Նրան և հավատում եմ, որ դա ճիշտ է: Եթե Աստված ասում է, որ ինձ հետ է, և ես մենակ չեմ, ես վստահում եմ Նրան և հավատում եմ, որ դա ճիշտ է:


Ամենապարզ բանը, որ կարող եք անել՝ որոշե՛ք վստահել Աստծուն և հնազանդվել Նրա Խոսքին կյանքի յուրաքանչյուր բնագավառում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon